Համանախագահները ժամանում են տարածաշրջան

Այսօր Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` վաղը Բաքու կժամանեն նաեւ ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները կսկսեն բանակցությունները Ադրբեջանի ղեկավարության հետ։

Բաքվում բանակցություններն ավարտելուց հետո համանախագահները, հատելով շփման գիծը, կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը հանդիպելուց հետո կուղեւորվեն Երեւան։