Ռուբեն Հայրապետյանը երկուշաբթի օրը զանգահարել է Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան եւ դիտորդ Արման Վեզիրյանին եւ ներողություն է խնդրել նրան հարվածելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
«Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ իր ներվային վիճակից է բխում իր գործողությունները: Նա ասել է, թե «ձեր իրավունքն է` ինչ քայլեր ուզում եք ձեռնարկեք, բայց ես ձեզանից ներողություն եմ խնդրում», - հեռախոսազրույցի մանրամասները փոխանցեց Դանիելյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այս միջադեպի հետ կապված` Հայաստանի հելսինկյան ասոցիացիան դիմելո՞ւ է իրավապահներին, Միքայել Դանիելյանն ասաց, որ իրականում դեպքը կատարվել է, մամուլը դրա մասին գրել է, եւ իշխանությունները կարող են այդ դեպքի առիթով մամուլում հրապարակված փաստերով գործ հարուցել։
«Սերժ Սարգսյանը հայտարարել է բարեփոխումների պլանի մասին։ Մամուլում կա հրապարակված փաստը, թող բարի լինի իշխանությունը` գոնե մի անգամ ինքնուրույն քայլ անի, ինքնուրույն», - ասաց Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահը:
Մինչդեռ այսօր օրվա ավարտին այս միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը` նշելով, որ մամուլի հաղորդումների հիման վրա հետաքննություն են սկսել:
«Բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որեւէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց եւ դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Հաշվի առնելով, որ բողոք չկա, ոստիկանությունը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաեւ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպին` ասելով, թե զարմանալի բան «Հարսնաքար»-ում չի կատարվել։
«Սա նորմալ զինվորաոստիկանական քրեական պետություն է, եւ պետք է այդպես լիներ: Զարմանալի է, որ այդպես կոչված քաղաքացիական հասարակությունը մեկ էլ ոգեւորվեց եւ սկսեց հիշել, որ Ռուբեն Հայրապետյանի ախրանան ծեծել է մարդկանց եւ պետք է նույնիսկ հանել նրան [Հայաստանի ֆուտբոլի] ֆեդերացիայից: Շատ ներողություն` մենք ունենք Գագիկ Ծառուկյան, որը Օլիմպիական կոմիտեի նախագահն է եւ որի ախրանան ծեծում է մարդկանց: Էդ ինչի հենց հիշեցիք Ռուբեն Հայրապետյանին: Ռուբեն Հայրապետյանը այս պահին շատ լավ թիրախ է այսպես կոչված քաղաքացիական հասարակության համար», - հայտարարեց Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք սխա՞լ է համարում քաղաքացիական հասարակության գործողությունները` կապված «Հարսնաքար»-ի միջադեպի հետ, իրավապաշտպանը արձագանքեց. - «Սխալ չէ` շատ ուշ է, որովհետեւ այս իշխանությունը, այդ պետությունը ստեղծվել է հենց այդ համակարգի վրա` Ռուբեն Հայրապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի... Պետք չէր հիմա հիշել եւ ասել` «վայ, էս ինչ է կատարվում», պետք էր ասել շատ շուտ»:
Իրավապաշտպան Արման Վեզիրյանի վկայությամբ` կիրակի օրը, երբ ինքը մոտեցել է «Հարսնաքար» ռեստորանի մուտքին` լուսանկարելու համար, Ռուբեն Հայրապետյանը պահանջել է հեռանալ, ապա մոտեցել է, հայհոյել եւ ապտակելով գետնին տապալել իրեն։
Գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվել էին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ էր ստացել Վահե Ավետյանը, որը միջադեպից 12 օր հետո մահացավ։
33-ամյա զինվորական բժշկի մահվանը հաջորդեցին քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները։