Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հուլիսի 4-ին Տիգրան Մեծ պողոտային հարակից կայարանամերձ հրապարակից ոստիկանություն բերման ենթարկված Արման Բադալյանը ձերբակալվել է հրազեն կրելու, պահելու եւ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու համար:
Բադալյանը Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդին է:
Արման Բադալյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է «Բերետա» տեսակի ատրճանակ: Ըստ ոստիկանության, Արման Բադալյանին բերման ենթարկելու եւ ձերբակալելու համար հիմք է հանդիսացել հունիսի 22-ին Երեւանի Երկաթուղայինների 9-րդ փողոցում կատարված Սուրեն Զորոյանի սպանությունը: Հենց այդ գործի նախաքննության ընթացքում է պարզվել, որ 2008 թվականի մարտի 4-ին «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի մոտակայքում Արման Բադալյանն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Սուրեն Զորոյանին, ինչից հետո վիճաբանությունը շարունակվել է Երկաթուղայինների փողոցում` Զորոյանի տան մոտակայքում: Այդ վայրում, ըստ ոստիկանների, Արման Բադալյանին մոտ եղել է ապօրինի պահվող ինքնաձիգ: Արդեն այդտեղ ծագած միջադեպի ժամանակ էլ սպանվել էր Արման Բադալյանի ընկերներից Արսեն Գալստյանը:
Վարկած կա, որ օրերս ձերբակալված Արման Բադալյանն առնչություն ունի այս տարվա հունիսի 22-ին Երկաթուղայինների 9-րդ փողոցում կատարված Սուրեն Զորոյանի սպանության հետ: Քննչական գլխավոր վարչությունը քննարկում է նաեւ այդ վարկածը: Արման Բադալյանի փաստաբան Լուսինե Սահակյանը չցանկացավ մեկնաբանել Բադալյանին ձերբակալելու փաստը:
Քրոջ որդու ձերբակալման հետ կապված զրուցեցինք պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ:
«Ես իրենց հետ չեմ շփվում, ճիշտ է իմ քրոջ որդին է, բայց ես իրենց հետ չեմ շփվում, լսել եմ, որ զենք է հայտնաբերվել իր մոտ: Ոնց օրենքը ճիշտ է համարում, թող այդպես էլ անի, դա ինչ չի հետաքրքրում», - ասաց նա:
Դիտարկմանը, թե իր քրոջ որդու անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր հանցագործությունների հետ կապված, Սեդրակյանը արձագանքեց. - «Պարբերաբար չի շրջանառվում, դե, մեկ-երկու դեպքը չի նշանակում, որ… 37-40 տարեկան մարդ է, երկու անգամ եղել է, ինչքան մարդիկ կան, որ տարին մեկ ինչ-որ բանի մեջ ընկնում են: Սա երկրորդ դեպքն է, եւ եթե օրենքը գտնում է, որ ինքը մեղավոր է, ուրեմն թող դատվի, դա ինձ չհետաքրքրող հարց է, ինքը ունի իր ընտանիքը, ես հո՞ չեմ կարա... ու ամբողջ թաղը ինձ քրոջ որդի եւ եղբոր որդի է... ես չեմ կարա բոլորի համար պատասխան տալ»:
Հարցին, թե որեւէ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այս ամենում` կապված իր անձի հետ, Սեդրակյանը պատասխանեց. - «Շատ բաներ կարելի է մտածել, բայց հիմա հլը արտահայտվելու ժամանակը չէ, երբ որ պետք եղավ, ես կարտահայտվեմ: Չեմ կարա բոլորին կանտրոլ անել, ով ոնց ուզում է, ով ինչ կյանքով ուզում է, էդ կյանքով էլ ապրում է»:
Բադալյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, իսկ ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը:

Your browser doesn’t support HTML5