ՖԻՖԱ-ն ընդունեց գոլերի գրանցման տեսախցիկների գաղափարը

ՖԻՖԱ-ն երեկ Ցյուրիխում ընդունել է գոլերի գրանցման համար տեսախցիկներ կիրառելու գաղափարը, ինչը տարիներ շարունակ պնդում էին երկրպագուները։

Ենթադրվում է, որ արդիական տեխնոլոգիաները կօգնեն մրցավարներին ճիշտ վճիռներ կայացնել վիճելի պահերին եւ հստակ ասել` հատե՞լ է գնդակը դարպասի գիծը, թե՞` ոչ։

ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլաթերը, ով նախկինում մերժել է թվային տեխնոլոգիաների կիրառումը, ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության Անգլիա - Ուկրաինա խաղից հետո ասել է, որ դարպասի գծի հատումը գրանցող տեխնոլոգիան այլեւս անհրաժեշտություն է. 1։0 հօգուտ անգլիացիների ավարտված այդ հանդիպման ընթացքում մրցավարը չի գրանցել ուկրաինացիների ակնհայտ գոլը։