Պետդուման քննարկում է «արտասահմանի գործակալի» մասին օրինագիծը

Ռուսաստանի Պետական դուման այսօր քննարկում է արտասահմանի աջակցությամբ գործող հասարակական կազմակերպությունների համար «արտասահմանի գործակալի գործառույթ իրականացնողի» կարգավիճակ սահմանելու օրինագիծը, որը կազմել է «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը։

Դումայի շենքի մոտ այս պահին բողոքի ցույց է։ Իրավապաշտպանների համոզմամբ` Ռուսաստանն այդ օրենքի միջոցով կփորձի զսպել իշխանություններին քննադատող հասարակական կազմակերպությունների ակտիվությունը։