Գազի հավանական թանկացման կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե ռուսական գազը միանգամից 50 տոկոսով թանկանա, իսկ դա կարծես թե անխուսափելի է, Հայաստանում միանգամից կաթվածահար կլինի ամեն ինչ` եւ արդյունաբերությունը, եւ տրանսպորտը, եւ էներգետիկան: Միանգամից ամեն ինչ կթանկանա, եւ բնակչության սոցիալական վիճակը կտրուկ կվատանա: Բայց ուշադրություն դարձրեք` այս վիճակը միանգամից չի ստեղծվել: Մեզ հետ վարվել են այնպես, ինչպես թմրավաճառները են վարվում պոտենցիալ կլիենտների հետ` առաջին մի քանի դոզաները տալիս են համարյա ձրի, իսկ «ասեղի վրա նստելուց» հետո կամաց-կամաց բարձրացնում են գինը: Սկզբում գազը վաճառում էին շատ էժան, ու արդեն հետագայում, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից մեկը, սկսեցին թանկացնել ապրանքը: Գազի թանկացման կործանարար հետեւանքներից խուսափելու ձեւ պարզապես չկա, համենայնդեպս, այս իշխանությունների համար, ընդ որում այդ թանկացումները սպասվում են նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եվ ստացվում է, որ Ռուսաստանն է որոշում` Սերժ Սարգսյանը կարողանում է վերընտրվել, թե՞ չի կարողանում: Բայց սա արդեն բոլորովին այլ թեմա է»:
Գազի սպասվող թանկացումը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը եւ հացի համաշխարհային գների աճի միտումը «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի գնահատմամբ Հայաստանի շուրջ ուրվագծվող լուրջ ռիսկեր են. - «Ռիսկերի այս ողջ հանրագումարը, որոնց հասունացումը ժամանակային առումով համընկնելու է 2013-ի փետրվարին սպասվող նախագահական ընտրությունների հետ, երկրի ներսում կարող է ստեղծել շատ ավելի բարդ պրոբլեմներ, քան տարածաշրջանային պատերազմի բռնկումը Իրանին հասցվող օդային հարվածների միջոցով կամ այլ տարբերակով։ Որպես ապացույց դժվար չէ վերհիշել 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի առաջ բերած էներգետիկ ճգնաժամը, երբ մեզ սպառնում էին ոչ թե մարտական գործողությունները, այլ կոմունիկացիաների կարճատեւ շրջափակումը։ Ուրեմն հնարավոր ռիսկերի հաշվառման համար հարկ է առաջնորդվել այն կանխադրույթով, որ երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները կապված են միմյանց, ուստի պատերազմում կարելի է պարտվել ոչ թե հակառակորդի գրոհների, այլ կենսապահովման նվազագույնի բացակայության հետեւանքով, եւ, հակառակը, խաղաղ պայմաններում եւս կարելի է հասնել այնպիսի անելանելի դրության, երբ հակառակորդը պայմաններ է թելադրում անգամ առանց կրակոց արձակելու։ Դատելով նրանից, որ մեր երկրին սպառնացող ռիսկերի մեծացման միտումը ոչ թե դեպքերի պատահական դասավորության, այլ համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումների օրինաչափ արդյունք է, դրանց գնահատումը եւս պետք է կատարվի առնվազն երեք մակարդակներում՝ համաշխարհային, տարածաշրջանային ու ներպետական»։
Հայ հեղափոխական դաշնակցության հինգշաբթի օրը մեկնարկած Գերագույն ժողովի շուրջ «Հայկական ժամանակ»-ը հարցեր է ուղղել է ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանին: «Այս օրերին շարունակ խոսվում է Դաշնակցության ներսի հակասությունների մասին ու այն մասին, որ դժգոհություններ կան ՀՅԴ հայաստանյան կառույցից, եւ գուցե լուրջ փոփոխություններ կատարվեն ԳՄ կազմում, ինչքանո՞վ է դա հնարավոր», - հարցնում է թերթը: Պատասխան. - «Սովորաբար դաշնակցության բոլոր ժողովներից առաջ լրատվամիջոցները անում են կանխատեսումներ, ենթադրություններ, բայց, չգիտես ինչու, նրանք զլանում են ժողովների ավարտից հետո արձանագրել, որ իրենց որեւէ կանխատեսում չիրականացավ: Հերթական անգամ տեղի է ունենալու Դաշնակցության հայաստանյան կառույցի գերագույն ժողովը, որը 2 տարին մեկ ենք անում, որտեղ գործող Գերագույն մարմինը հանդես է գալիս կուսակցության վերջին 2 տարվա գործունեության հաշվետվությամբ, այնուհետեւ ժողովը կայացնում է որոշումներ առաջիկա անելիքների մասին, եւ ընտրվում է Գերագույն մարմին: Դա այն է, ինչ համապատասխանում է իրականությանը, ինչ սրանից դուրս է, իրականության հետ որեւէ աղերս չունի»: Հարց. - «Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ լուրջ փոփոխություններ տեղի ունենան Գերագույն մարմնի կազմում»: Պատասխան. - «Գերագույն ժողովներում, ուր ընտրվում է Գերագույն մարմին, միշտ տեղի են ունենում փոփոխություններ: Ժողովը կորոշի, թե այս Գերագույն մարմինը իր ամբողջ կազմով կմնա, թե ամբողջ կազմով կփոփոխվի, թե ինչ հարաբերակցությամբ փոփոխություններ կլինեն: Դա արդեն Գերագույն ժողովի պատգամավորների որոշելիքն է»:

Your browser doesn’t support HTML5