Սայաթ-Նովա 15 շենքի նկուղում շինարարություն է. բնակիչները դժգոհ են
Your browser doesn’t support HTML5
1971-ին կառուցված, երեւանցիների շրջանում առավել հայտնի որպես Երգչախմբային ընկերության շենքի բնակիչներին այսօր բողոքում էին շենքի նկուղում իրականացվող շինարարության դեմ, որն ընդգրկում է 400 քմ տարածք: ինչպես բնակիչները, այնպես էլ տարածք այցելած պաշտոնյաները պնդել են, որ շիրարաությունն ապօրինի է, սակայն այն շարունակվում է՝ հիմնականում գիշերային ժամերին: