Հերման վան Ռոմպոյը Բաքվում է

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը անցած գիշեր ժամանել է Բաքու։

Տեղական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Ռոմպոյը այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Հանդիպմանը հաջորդել են Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մամուլի համար։

Նախօրեին Հերման վան Ռոմպոյը Երեւանում էր։