Արթուր Միսակյանը` ԱԱԽ-ի քարտուղարի խոսնակ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղարի մամուլի խոսնակ է նշանակվել Արթուր Միսակյանը:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի` երեկ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն, մինչ նոր նշանակումը Միսակյանը աշխատել է Ազգային ժողովում` որպես փորձագետ։