Գալիք շաբաթ մեկնարկող «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին այս տարի առաջին անգամ մրցանակ է սահմանել Հայ առաքելական եկեղեցին: «Եղիցի լույս» ամենամյա մրցանակը առաջինը կստանա ռուս աշխարհահռչակ ռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը:
«Նպատակը շատ բարի է, գեղեցիկ է», - փառատոնին ընդառաջ վերջին ասուլիսում այսօր ասաց դրա հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: - «Այս մրցանակի համար նա հուզմունքով է գալիս Հայաստան»:
Հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության, համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար «Ոսկե Ծիրան»-ի առաջին «Եղիցի լույս» մրցանակը Սակուրովին կհանձնի անձամբ Վեհափառ հայրապետը հուլիսի 12-ին Էջմիածնում` Գեւորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում:
Մայր Առոթ Սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ, «Ոսկե Ծիրան» փառատոնում Մայր Աթոռի ներկայացուցիչ Գեւորգ Եպիսկոպոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մրցանակակրին ընտրել է Գարեգին Երկրորդի որոշմամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը:
Հարություն Խաչատրյանի խոսքով` այս մրցանակը կարող է շնորհվել նաեւ հայ կինոգործչի, օրինակ` Արտավազդ Փելեշյանին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու առաջին մրցանակը հենց Փելեշյանին չշնորհվեց, Խաչատրյանը արձագանքեց. - «Որովհետեւ Արտավազդ Փելեշյանը այս տարի չէր կարող գալ…. Մյուս տարի իր 75-ամյակն է: Եվ մյուս տարի իր ռետրոսպեկտիվն է, մյուս տարի գալու է, եւ միգուցե իր աստղը բացենք հրապարակում: Եվ` եթե հաստատվի խորհրդի կողմից, միգուցե եւ մրցանակ կստանա»:
«Ոսկե Ծիրան»-ը այս տարի ռետրոսպեկտիվ ծրագրով ներկայացնելու է Ալեքսանդր Սակուրովի քառերգություն կազմող ֆիլմերը` Լենինի, Հիտլերի, Հիրոհիտոյի մասին պատմող ֆիլմերը, ինչպես նաեւ քառերգությունն ամփոփող, Վենետիկի կինոփառատոնի 2011-ի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի արժանացած «Ֆաուստ» ֆիլմը:
«Եղիցի լույս» մրցանակի հեղինակը Նուռն է` դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Արման Դավթյանը:

Your browser doesn’t support HTML5