Սերժ Սարգսյանը ընդունել է Հերման վան Ռոմպոյին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին:

Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը եւ Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի անունից ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի տրվել է աշխատանքային ճաշ: