«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - ««Հարսնաքար»-ի դեպքերը նման հասարակական հնչեղություն ստացան երեւի նաեւ այն պատճառով, որ հանցավոր համակարգը բութ համառությամբ շարունակում է չընդունել իր մեղքը եւ նույնիսկ արդարացումներ գտնել իր թիմակից Ռուբեն Հայրապետյանի համար: Եթե այդ միջադեպից անմիջապես հետո Ռուբեն Հայրապետյանը հանդես գար հայտարարությամբ, ստանձներ պատասխանատվության իր բաժինը, ներողություն խնդրեր եւ հրաժարվեր պատգամավորական մանդատից, համաժողովրդական ցասումը երեւի այս աստիճանի չէր հասնի: Բայց նա ոչ միայն այդ քայլին չգնաց, այլեւ գոնե ձեւի համար մի քանի օրով չփակեց «Հարսնաքար»-ը: Ավելին` նրա կուսակցական ղեկավարը հարկ չհամարեց գոնե կես նախադասությամբ անդրադառնալ երկիրը ցնցած բողոքի ակցիաներին, ինչն էլ հուշեց մյուս հանրապետականներին, որ կարելի է պաշտպանել իրենց կուսակցական ընկերոջը: Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չցավակցեց սպանվածի ընտանիքին… Չցավակցեց, որովհետեւ, իր կարծիքով, դա կընկալվեր որպես թուլության նշան: Այսինքն` այս բեսպրեդելի դեմ բողոքողներին նա ընկալում է որպես թշնամի, որի առջեւ չի կարելի թուլություն ցուցաբերել»:
Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Անկախ նրանից` Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ է վայր դրել մանդատը, թե ՀՀ նախագահն է նրան դրդել, դա, անշուշտ, քայլ էր ճիշտ ուղղությամբ։ Պարզ է, որ մեկ պատգամավորի մանդատը վայր դնելով` օլիգարխիան կամ, ինչպես ասում են ընդդիմադիրները` քրեա-օլիգարխիկ համակարգը չի վերանա։ Բայց այսօրվանից շատերս կարող ենք ենթադրել, որ այդ համակարգը հավերժ չէ, որովհետեւ օլիգարխներից մեկը, գոնե հայտարարության մակարդակով, հրաժարվել է «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք` կանենք» թեզից, որն իր դասակարգի կարեւորագույն սկզբունքն է, կարելի է ասել` հիմնասյունը։ Թեեւ հիմա շատերը երեւի կասեն, որ պարոն Հայրապետյանը անկեղծ չէ, որ դա խաղ է եւ այլն, բայց վաղը նույն մարդիկ գործարարի այս քայլը բերելու են որպես նախադեպ, որպես օրինակ, եթե որեւէ օլիգարխ կամ նրա ստորադաս շարունակի գործել վերոհիշյալ ամենաթողության թեզի շրջանակներում»։
«Ժամանակ»-ը նույն խնդրին անդրադառնում է այլ տեսանկյունից. - ««Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ բավական հետաքրքրական հայտարարությամբ էր հանդես եկել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան… Խոսքն այն մասին է, որ Հայրապետյանին ուղղված եւ բռնության մշակույթը դատապարտող այդ կոչը գալիս է փաստորեն զինվորական շրջանակներից, որովհետեւ Հայկ Քոթանջյանը նաեւ զինվորական է, գեներալ: Հայաստանում տարիներ շարունակ խոսվել է սոցիալական այդ շերտի դերակատարության մասին: Ավելին` գեներալակազմը Հայաստանում մշտապես հանդես է եկել քաղաքացիականությունը ճնշող համակարգի կողմից եւ հարկ եղած դեպքում չի վարանել գնալ նաեւ այդ համակարգի վերարտադրության համար անհրաժեշտ ուժային քալերի: Այս ողբերգական դեպքը կարող է ճակատագրական խթան դառնալ գեներալակազմում պետության եւ հասարակության խնդիրների հանդեպ սեփական դիրքորոշման վերանայման համար»:
«Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) ասել է. - «Կարծում եմ, ցանկացած երկրի համար շատ ավելի արդյունավետ է, որ քաղաքական գործընթացները ծավալվում են խորհրդարանում, ոչ թե փողոցներում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի քաղաքական բանավեճը եւ քաղաքական տարբեր մոտեցումների համադրումը տեղի ունենա հենց խորհրդարանի դահլիճում։ Սա է քաղաքակիրթ երկիր կառուցելու բանաձեւը։ Իհարկե, միտինգները, հանրահավաքները նույնպես պայքարի միջոց են։ Այդուհանդերձ ժամանակի ընթացքում ՀԱԿ-ը կգա օպտիմալ դաշտ, կգտնի միտինգային պայքարի եւ խորհրդարանական պայքարի օպտիմալ հարաբերակցություն, որ իսկապես կնպաստի մեր պետության առաջընթացին եւ զարգացմանը։ Կարծում եմ, անցումը փողոցային պայքարի մեթոդներից խորհրդարանական պայքարի մեթոդների միանգամից չի լինում, եւ պետք է ըմբռնումով մոտենալ անցման շրջանի առանձնահատկություններին»:
«Հրապարակ»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ (ՀՀԿ): Լրագրողը հարցնում է. - «Խոսվում է գործող քաղաքապետի նկատմամբ հասունացած մեծ դժգոհության մասին, եւ չի բացառվում, որ թիմը կփոխի Վարդան Ղուկասյանին»: Պատասխան. - «Ղուկասյանի փոխել-չփոխելն իմ ձեռքում չէ, մանավանդ որ դեռ հայտնի էլ չէ, թե ինքն ինչ որոշում ունի՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ: Երբ որ կառաջադրվի եւ չի ընտրվի, կերեւա, որ իրոք դժգոհություն կա իր նկատմամբ, երբ կառաջադրվի, կընտրվի նորից քաղաքապետ, ապա այդ խոսակցություններն ասեկոսեներ կհամարենք»: Հարց. - «Որպես մարզի պատասխանատու, ի՞նչ կարծիքի եք. արժե՞, որ Գյումրիում քաղաքապետի փոփոխություն լինի»: Պատասխան. - «Ընդհանրապես ես կարծում եմ, որ բոլոր ոլորտներում էլ կարելի է փոփոխություններ կատարել: Եթե թարմ ուժեր են լինում, ինչո՞ւ չփոխել»:

Your browser doesn’t support HTML5