Շիրակի մարզում բերքահավաքին դեռ երկու ամիս կա, սակայն գյուղացիների համար արդեն իսկ ակնհայտ է, որ հացահատիկի բերքատվության ցուցանիշը բավականին ցածր կլինի:
Գուսանագյուղցիներից ոմանք օգտվել էին աշնանը կառավարության տրամադրած «էլիտա» սերմացուից՝ վստահ լինելով, որ լավ բերք կստանան, մեկ կիլոգրամի դիմաց երկուսը հետ կվերադարձնեն, իրենց էլ կամ սերմացու կմնա, կամ ցորեն: Սակայն գյուղացիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեցին, որ օգուտի փոխարեն վնաս են կրել:
«Էլիտա» տեսակի ցորեն ցանած գյուսանագյուղցիների դաշտերում ավելի շատ մոլախոտ կա, քան ցորենի հասկ, իսկ հասկի երկարությունը սովորականից կարճ է մնացել:
Այս տարի Շիրակի մարզում ցորենից բացի նաեւ խոտը լավ չի աճել, որն էլ իր հերթին հանգեցրել է խոտի գնի աճին: Գուսանագյուղցիներն ասում են, որ արդեն մտածում են անասունը մորթի ենթարկելու մասին:
«Ըդքան խոտով ես ի՞նչղ պահեմ», - բողոքում էր մի գուսանագյուղցի:

Your browser doesn’t support HTML5