Այս ամռանը եւ աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին հնարավոր է, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) սատարի ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի` ներառյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) թեկնածուներին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Եվ ոչ միայն այլ քաղաքական ուժերին. մենք կարող ենք սատարել նաեւ անկախ թեկնածուներին, եթե տեսնենք, որ այդ սատարումը ինչ-որ չափով օգնելու է թուլացնել ռեժիմի դիրքերը Հայաստանում», - հայտարարեց Զուրաբյանը` շարունակելով. - «Ամենուրեք մենք պետք է հաշվարկենք` որտեղ կան մարդիկ, որոնց սատարելով, որոնց ընտրելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար կամ ավագանու անդամներ` մենք կուժեղացնենք ժողովրդի դիմադրությունը»։
«Դա նաեւ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը». այս դիտարկմանը Կոնգրեսի համակարգողը արձագանքեց. - «Դա վերաբերում է բոլոր ուժերին, որոնք պատրաստ են այլընտրանք լինել այս իշխանությանը, դիմադրել այս իշխանությանը, ընդվզել այս իշխանության դեմ»։
Հայաստանի մի քանի տասնյակ բնակավայրերում այս հուլիս եւ սեպտեմբեր ամիսներին կայանալու են ավագանու անդամների եւ համայնքների ղեկավարների ընտրություններ:
Օրինակ, սեպտեմբերի 9-ին ընտրություններ են կայանալու Հայաստանի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Կապանը, Գորիսը, Արարատը, Էջմիածինը, Արմավիրը, ուր ընտրվելու են ավագանու անդամներ:
Իսկ սեպտեմբերի 23-ին ավագանու անդամների ընտրություններ են կայանալու Հրազդան, Աբովյան, Ապարան, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան քաղաքներում:
Մյուս տարի կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՏԻՄ ընտրությունները, այսպես ասած, քաղաքական կարեւոր ստուգատես են, որոնց արդյունքները կարող են անգամ որոշակի ազդեցություն ունենալ նախագահական ընտրությունների վրա:
Լեւոն Զուրաբյանը հավելեց, թե Հայ ազգային կոնգրեսում էլ աջակցություն են ակնկալում ոչ կոալիցիոն ուժերից առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:
«Դա բնական է, եթե մենք կարողանում ենք այդ ընդհանուր պլատֆորմի շուրջ համաձայնվել, եթե մենք պատրաստ ենք, ասենք, ինչ-որ քաղաքական ուժերի թեկնածուներին աջակցել, բնական է, եւ դա սովորական քաղաքական պայքարի տրամաբանություն է, կակնկալենք նման աջակցություն այլ քաղաքական ուժերի կողմից այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ մեր թեկնածուն ավելի մեծ շանսեր ունի հաղթելու», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը։
Հարցին` կա՞ն արդյոք արդեն ինչ-որ բանակցություններ, նախնական պայմանավորվածություններ, Զուրաբյանը պատասխանեց. - «Չէ, որեւէ բանակցություն այս պահին դեռ գոյություն չունի, բայց ես վստահ եմ, որ կլինեն նման բանակցություններ»։
Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանն առնչվող հարցերը Կոնգրեսի քաղաքական խորհրդում պատրաստվում են քննարկել գալիք չորեքշաբթի օրը:
Խորհրդարանական ընտրություններից առաջ միջեւ ձեւավորվեց յուրատեսակ մի համագործակցություն: Երեք ուժերը ստեղծեցին ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը, որը կազմավորել էին ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Դաշնակցությունը, ընտրություններից հետո հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, թե Ազգային ժողովի ընտրությունները անցան «համատարած խախտումներով» եւ ձեւավորված խորհրդարանն էլ «չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը»: Այդ ֆոնին ՀԱԿ համակարգողի հայտարարությունը, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններին հնարավոր է, որ Կոնգրեսը սատարի ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի` ներառյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուներին, ուշագրավ է դառնում:
ՏԻՄ ընտրությունների առնչությամբ Ազգային ժողովում ԲՀԿ-ի խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, կուսակցության քաղխորհրդում համապարփակ քննարկումներ այդ հարցով դեռեւս չեն եղել, եւ շարունակեց. - «Բայց մոտեցումը կարծես թե հստակ է. ԲՀԿ-ն բավականին ակտիվ կմասնակցի ՏԻՄ ընտրություններին: Այն տեղերում, որտեղ մենք վստահ ենք, որ ունենք անցողիկ թեկնածու, թեկնածու, որը վայելում է ժողովրդի վստահությունը, որը ընտրվելու է բացառապես եւ միայն ժողովրդի աջակցությամբ, եւ ոչ թե այլ ռեսուրսների կիրառմամբ, բնականաբար, մենք այդ տեղերում թեկնածուներ անպայմանորեն կառաջադրենք: Այս պահին ես կարող եմ ասել, որ մասնավորապես Գյումրիում «Բարգավաճ Հայաստան»-ը կառաջադրի թեկնածու: Թե ով կլինի այդ թեկնածուն, դեռեւս քննարկման փուլում է»:

Your browser doesn’t support HTML5