ՄԱԿ-ում զենքի առեւտրի արդյունավետ կառավարման պայմանագիր է մշակվում

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մեկնարկելու են աշխարհում զենքի առեւտրի արդյունավետ կառավարման պայմանագրի մշակման շուրջ բանակցությունները։

Փորձագետների գնահատմամբ` զենքի ապօրինի շրջանառության հետեւանքով աշխարհում տարեկան մինչեւ 750 հազար մարդ է մահանում։