Այսօր երեկոյան Կիեւում Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները։
Իսպանիան աշխարհի եւ Եվրոպայի ներկայիս չեմպիոնն է։
Այդ ընտրանիները արդեն հանդիպել են Եվրո 2012-ի խմբային փուլում։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։
ՈԻԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին գովեստով է խոսել երկու հավաքականների մասին։
Նա նաեւ բարձր է գնահատել առաջնությունը լավ մակարդակով կազմակերպելու Լեհաստանի եւ Ուկրաինայի ջանքերը։