Հայաստանը ծխող տղամարդկանց թվով Եվրոպայում գրավում է առաջին տեղերից մեկը. խոսքը 50 նույնիսկ, 60 տոկոսի մասին է:
Հայաստանը ծխող տղամարդկանց թվով Եվրոպայում գրավում է առաջին տեղերից մեկը. խոսքը 50, նույնիսկ 60 տոկոսի մասին է: Այն դեպքում, երբ քիչ թե շատ զարգացած երկրներում չափահաս ծխողների թիվը կրճատվում է: Փոխարենը ծխող դեռահասների քանակը, ի տարբերություն, օրինակ, Եվրոպական երկրների, այդքան էլ բարձր չէ:
«Մինչեւ 13 տարեկանների 13 տոկոսն է խոստովանել, որ ծխել է, 15 տարեկան հասակում կանոնավոր ծխող են 8 տոկոսը: Սա եվրոպական երկրների հետ համեմատած ամենաբարձր թվերը չեն, հատկապես աղջիկների դեպքում, քանի որ կանոնավոր ծխող դեռահաս աղջիկների թիվը Հայաստանում 1 տոկոս է», - ասաց «Երեխաների եւ դեռահասների առողջապահության ինստիտուտի» ղեկավար Սերգեյ Սարգսյանը:
Նրա խոսքով, եթե նույնիսկ կանայք ծխում են, ապա փողոցում քայլող ծխող կնոջ այսօր Հայաստանում հազվադեպ կհանդիպես:
Մեկ այլ վիճակագրական տվյալ. հայկական գյուղերում ծխող դեռահասների թիվն ավելի մեծ է, քան քաղաքներում:
Զրուցակիցս ապրում է եվրոպական երկրներից մեկում, 15 տարեկան է: Նշում է, որ իր երկրում ծխող դեռահասների թիվը բավականին մեծ է. - «Իրանց թվում է, որ դա իրենց մեծացնում է, լուրջ տեսք են ընդունում սիգարետով, մարդիկ էլ կան, որ սովորում են ու չեն կարողանում թողնել: Իմ դասարանում շատ մարդիկ կան, որ մարիհունա էլ են օգտագործում», - ասաց նա:
Թմրադեղերի, ինչպես նաեւ ալկոհոլի մասով Սերգեյ Սարգսյանի խոսքով Հայաստանն ավելի բարվոք վիճակում է:
Ապացուցված է, որ դեռահասության տարիքում ձեռք բերված կենսակերպը եւ սովորությունները կանխորոշում են մարդու մահացության եւ հիվանդացության 70 տոկոսը: Դեռահասության տարիքում կանոնավոր ծխել սկսելու դեպքում ավելի դժվար է հրաժարվել ծխախոտից, քան եթե սկսել ես ծխել ավելի մեծ տարիքում:
Հոգեբան Նաիրա Իսահակյանի խոսքով դեռահասների մոտ ծխելը ցուցադրական երեւույթ է: Սրա հետ համաձայն են նաեւ մի խումբ 11-րդ դասարանցիներ, ովքեր մեզ հետ զրույցում ասացին, որ սկսել են ծխել 13-14 տարեկանից:

Your browser doesn’t support HTML5