«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանն իզուր էլ իր «ծանր տեղը թեթեւացրեց» ու գնաց հասավ Բրյուսել: Եվրամիությունը հրաժարվեց փող տալ Հայաստանին` քանի դեռ նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլում «դրական ազդակներ չկան», ու Հայաստանն էլ «չի ավելացրեց իր ջանքերը ղարաբաղյան կարգավորման հարցում»: Սերժ Սարգսյանի համար սա վատ նորություն է, որովհետեւ Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման համար գնալով ավելի ու ավելի շատ փող է պետք, դրամի արժեզրկման արդյունքում սոցիալական վիճակը ծանրանում է, ու եթե արտաքին օգնություն չլինի, վայթե իսկապես Հունաստանի օրն ընկնենք»:
«Երկիր» թերթի հետ հարցազրույցում ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի բացառում Հայ ազգային կոնգրես - «Բարգավաճ Հայաստան» հետագա համագործակցության հնարավորությունը: Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից հետո կարծիքներ հնչեցին, թե Կոնգրեսը փորձում է իր կողմը գրավել ԲՀԿ-ին, փորձագետը նշում է. - «Նախ, ես համաձայն չեմ, որ ՀԱԿ-ն իր կողմն էր փորձում գրավել ԲՀԿ-ին, ընդհակառակը, նա բացահայտ ասում է, որ ցանկություն ունի ԲՀԿ-ին տեսնելու` որպես իշխանություններից առանձին ուժ, որպես ընդդիմություն, եւ քննադատում էր այն ուժերին, որոնք ԲՀԿ-ին առանձին քաղաքական ուժ չեն տեսնում. սա էր ընդամենը: Այսինքն` ՀԱԿ-ը ԲՀԿ-ին իր կողմը գրավելու խնդիր չունի եւ չի էլ կարող ունենալ, որովհետեւ ԲՀԿ-ն առանձին քաղաքական ուժ է եւ ինքն է որոշում` ում կողքին կանգնել: Ի վերջո, չմոռանանք, որ մայիսի 6-ին ԲՀԿ-ն կարողացել է ստանալ 450 հազար, իսկ ՀԱԿ-ը` ընդամենը 107 հազար ձայն»: Հարցին` ի՞նչ կասեք ՀԱԿ - ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին, նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք, Բադալյանը պատասխանում է. - «Բնականաբար, երկուսն էլ ընդդիմություն են, եւ, ինչպես տեսանք, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ համագործակցեցին ոչ միայն ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, այլեւ ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը: Եվ բոլորը միասին դեմ քվեարկեցին այդ ծրագրին: Ինչ-որ հարցի շուրջ համագործակցելը ուրիշ է. կարող է ե’ւ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցել, ե’ւ ԲՀԿ-ն ՀՅԴ-ի, ե’ւ ՀՅԴ-ն ՀԱԿ-ի հետ: Այսինքն` որպես ընդդիմադիր առանձին ուժեր, բոլորն էլ կարող են ինչ-որ հարցում համագործակցել` եթե իրենց շահերը համընկնում են»:
Կանխատեսելով ներքաղաքական առաջիկա զարգացումները` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առավոտ» թերթի հետ զրույցում նշում է. - «Նախկին եւ գործող երեք նախագահներն էլ դիտվում էր որպես 2013-ի նախագահական ընտրությունների հնարավոր մասնակիցներ: Այդ երեքն էլ այս կամ այն չափով հավակնություններ ունեն: Սերժ Սարգսյանը կոնկրետ ավարտում է իր ժամկետը եւ հնարավորություն ունի երկրորդ անգամ վերընտվելու: Տեր-Պետրոսյանը` որովհետեւ նա անշուշտ չի ցանկանա, որ իր կարապի երգը լինի այդ յոթ տխրահռչակ մանդատը: Եվ Ռոբերտ Քոչարյանը` որովհետեւ գիտակցում է, որ սա իր վերջին շանսն է վերադառնալու հրապարակային ակտիվ քաղաքականություն: Հակառակ դեպքում 2018—ին կլինեն լրիվ այլ իրավիճակ ու հանգամանքներ: Բայց Գագիկ Ծառուկյանը ասես մատնոցների նման այս երեքին խաղացնում է, եւ չի ասում` շարիկը ում տակն է: Այնուամենայնիվ, բոլորին պարզ պետք է լինի, որ այդ 3-ից 2-ը քցված են լինելու, այդ 3-ից 2-ին Գագիկ Ծառուկյանը քցելու է: Որ այդ 2-ից մեկը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը` ես դա հաստատ ձեզ ասում են, իսկ երկրորդը թե ով կլինի` Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը` չգիտեմ»:
«Հայոց Աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Օտարերկրյա տնտեսական կապիտալի ներհոսքի դինամիկան բարվոք չէ։ Վերջին չորս տարիների ընթացքում այն ավելանալու փոխարեն նույնիսկ նվազել է։ Ճիշտ է, որոշակի դեր է խաղացել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, այնուհանդերձ այնպես չէ, որ ներդրողների հետաքրքրության նվազումը Հայաստանի տնտեսության նկատմամբ պայմանավորված է միայն այդ հանգամանքով։ Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ հարեւան Վրաստանում կատարվող օտարերկրյա ներդրումները տնտեսական ճգնաժամից հետո ոչ միայն չեն նվազել, այլեւ կտրուկ ավելացել են։ Այնպես որ խնդիրը հարկ է փնտրել առաջին հերթին տնտեսական միջավայրի մեջ։ Իսկ այդ առումով Հայաստանում վիճակն այնքան էլ բարվոք չէ»:

Your browser doesn’t support HTML5