Հայաստանը ստանձնեց Բոլոնիայի քարտուղարությունը

Շուրջ երեք տարի Երեւանը կլինի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաքը: Մինչ այս Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի քարտուղարությունը ստանձնած բոլոր երկրները եղել են Եվրամիության անդամ երկիր, բացի Հայաստանից:

Բոլոնիայի քարտուղարության պաշտոնական ստանձնման առիթով Հայաստան են ժամանել Կիպրոսի, Բոսնիա Հերցեգովինայի եւ Ռումինայի քարտուղարության պատվիրակությունները: Մինչեւ այս նախագահող երկիրը Կիպրոսն էր, իսկ համանախագահողը` Բոսնիա Հերցոգովինան:

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի խոսքով, սա մեծ ձեռքբերում է, որը Հայաստանի համար հնարավորություն է ստեղծում` կրթական համակարգի միջազգայնացման եւ առավել լայն կապերի հաստատման առումով:

2015 թվականին Բոլոնիայի գործընթացի 47 անդամ երկրներից Հայաստան կժամանեն ներկայացուցիչներ եւ կանցկացվի նախարարական գագաթաժողովն ու քաղաքական ֆորումը: Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանից տեղեկացանք, որ հաստատված բյուջեի մոտ 39 տոկոսը ֆինանսավորվել է Եվրահանձնաժողովի կողմից` մոտ 400 հազար եվրո: Արդեն կահավորված է գրասենյակը, հաստատված է աշխատակիցների թիվը: Քարտուղարությունը ստանձնելուց հետո աշխատանքային պլանը կհաստատվի օգոստոսին` Կիպրոսում կայանալիք հանդիպման ընթացքում:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը ստանձնեց Բոլոնիայի քարտուղարությունը