«Դիպուկահարները պետք է սահմանամերձ տարածքներից ետ քաշվեն: Ես հարյուր տոկոսով պաշտպանում եմ այն սկզբունքը, որ այսպիսի խնդրի պարագայում, որտեղ խոսք է գնում բազմահազար մարդկանց ճակատագրերի մասին, հարցը չի կարող լուծվել բռնության, ուժի տեսանկյունից», - այս մասին երեքշաբթի օրը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:
Երկօրյա պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆիշերը ընդգծեց, որ ծանոթ է ղարաբաղյան խնդրի շուրջ տարբեր կողմերի, այդ թվում` Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումներին, այսօր ծանոթացել է նաեւ Հայաստանի դիրքորոշմանը:
«Մենք ակնկալում ենք եւ հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր ջանքերը այս ուղղությամբ: ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ունեն այդ ներուժը խնդիրը լուծելու համար», - ասաց Ավստրիայի նախագահը` նկատելով սակայն, որ մեծ համբերություն է անհրաժեշտ այս հարցի վերջնական լուծման համար:
Համատեղ ասուլիսի ընթացքում Ղարաբաղյան խնդրին անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատասխանելով ավստրիացի լրագրողի հարցին, թե ի՞նչն է խանգարում, որ վերջապես լուծվի ղարաբաղյան խնդիրը, Հայաստանի նախագահը ասաց, որ պատճառը Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է եւ խնդրի կարգավորման երեք սկզբունքներից միայն մեկի ընդունումը:
«Խոսքերով համաձայն լինելով այս երեք սկզբունքների հետ` իրականության մեջ Ադրբեջանը այս երեք սկզբունքներից ընդունում է ընդամենը մեկը` պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, բացառելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքը: Երբ որ մենք կարողանանք այս սկզբունքները իրականում ընդունել, այն ժամանակ խնդիրը կկարգավորվի», - ասաց Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահն ասաց, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ձեւավորված իրավիճակը շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը Հայաստանը այլընտրանք չի տեսնում, Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանը իր քայլերով լարում է իրավիճակը:
«Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը` վերջին մեկ տարվա ընթացքում ռազմատենչ հայտարարություններ եւ չհիմնավորված ինքնավստահությունը լարվածություն են առաջացնում ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ պատահական չէր, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ սադրանքների արդյունքում զոհվեցին երիտասարդներ, եւ իրավիճակը լարվեց», - ասաց Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց վերջերս Լոս Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը, որտեղ կոչ էր արվում պահպանել 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի պահանջները: Նախագահը ընդգծեց, որ հայտարարության մեջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները շեշտել են նաեւ, որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով` ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգում եւ պետությունների տարածքային ամբողջականության պահպանում:
«Մենք պատրաստ ենք այս սկզբունքների հիման վրա շարժվել առաջ, եւ ինչքան շուտ կարգավորվի հարցը, այնքան մենք ուրախ կլինենք: Խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների շահերից», - ասաց նա:
Ղարաբաղյան խնդրից բացի Ավստրիայի նախագահը անդրադարձավ նաեւ Հայաստանից ստացած իր տպավորություններին: Հայնց Ֆիշերը նշեց, որ դեռեւս իր ուսումնառության տարիներին կարդացել է Հայաստանի մասին, իսկ կես տարի առաջ էլ գնել է Հայաստանի պատմության մասին մի գիրք, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանա երկրի պատմությանը: Ֆիշերն ասաց` ուրախ է, որ այցի ընթացքում ծանոթանալու է Հայաստանի մշակութային հուշարձաններին: Նշենք, որ Ավստրիայի նախագահի այցը բավական հագեցած է. նա այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, ապա Մատենադարան: Նա նաեւ Հայաստանի նախագահի հետ մասնակցում է հայ-ավստրիական գործարար համաժողովին: Ինչպես այսօր ասուլիսում նշեց Սերժ Սարգսյանը, այդ համաժողովը կտա տեսանելի արդյունքներ եւ մոտ ապագայում Ավստրիայի ներկայությունը Հայաստանում առավել զգալի կդառնա: Մինչ համատեղ ասուլիսը, երկու երկրների նախագահների մասնակցությամբ Հայաստանի ֆինանսների նախարարը եւ Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարության միջեւ:
Ֆիշերը չորեքշաբթի օրը կայցելի Հայաստանի պատմամշակութային վայրեր` Գառնի-Գեղարդ, Էջմիածին, կլինի նաեւ Երեւանի կոնյակի գործարանում:

Your browser doesn’t support HTML5