Այրվող ճայթռուկներ, կոտրած արգելապատնեշներ, զանգվածային ծեծկռտուք եւ որպես արդյունք մարմնական վնասվածքներ ու ձերբակալվածներ:
Այրվող ճայթռուկներ, կոտրած արգելապատնեշներ, զանգվածային ծեծկռտուք եւ որպես արդյունք մարմնական վնասվածքներ ու ձերբակալվածներ: Ֆուտբոլային որոշ խաղեր հենց այսպես էլ ավարտվում են երկրպագուների դժգոհության պատճառով՝ խաղից, մրցավարից, իրենց կամ մրցակցի թիմի ֆուտբոլիստներից:
Հայ երկրպագուների շրջանում կարծես նման զանգվածային անկարգություններ չեն նկատվել:
«Հայ երկրպագուների մոտ ամեն ինչն այնքան քաղաքակիրթ ձեւով է հիմա: Ես տասից ավելի տարի է գնում եմ մարզադաշտ, ոչ մի հայհոյանք չեմ լսել, իսկ փողոցում պարզապես քայլելիս լսել եմ», - ասաց արդեն 20 տարվա երկրպագու, մարզական լրագրող Վերան` հավելելով, որ չնայած ժամանակին վանկարկումների պատճառով ոստիկանության եւ երկրպագուների միջեւ բախումներ եղել են, հայ երկրպագուներն այսօր առանձնանում են ոչ թե իրենց ագրեսիվությամբ, այլ համախմբվածությամբ:
Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի երկրներում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ սպառնացել են կամ նույնիսկ առեւանգել են ֆուտբոլիստներին, մրցավարներին, նրանց ընտանիքների անդամներին` առեւանգողների գնահատականով՝ վատ խաղի կամ վատ մրցավարության պատճառով:
Հայ երկրպագուները կոնկրետ մրցավարից դժգոհելու շատ մեծ առիթ ունեցան Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղից հետո՝ մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի կողմից դարպասապահ Ռոման Բերեզովսկու հեռացման պատճառով, բայց իրենց դժգոհությունն արտահայտելու ավելի «քաղաքակիրթ» ճանապարհ գտան:
«Այդ խաղից հետո ընկերոջս, ով այդ պահին Իսպանիայում էր, խնդրեցի գտնել այդ մրցավարի հեռախոսահամարը: Նա գտավ, ուղարկեց, ես էլ փոխանցեցի բազմաթիվ մարդկանց: Երբ զանգահարում էինք, պատասխանող չկար: Ես շատ էի ուզում, որ ավտոատվետչիկը միանար, որ իմ ասելիքն ասեի: Այն, ինչ ասելու էի «միջազգային» լեզվով էր, նա կհասկանար, որ դա իր արածի պատասխանն է», - կատակով ասում է Արմենը:
Այդուհանդերձ, Արմենն իրեն երկրպագու չի համարում: Իսկ Արան Մադրիդի «Ռեալ»-ի արդեն 15 տարվա երկրպագու է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թիմի մասին տեղեկատվություն ստանալու համար ինքնուրույն սովորել է իսպաներեն, եւ հիմա իսպանալեզու կայքեր է կարդում: Բացի այդ, երկրպագում է նաեւ անգլիական «Վեսթ Հեմ» թիմին, որը Մադրիդի «Ռեալ»-ի համեմատ այնքան էլ ուժեղ թիմ չէ, բայց Անգլիայի ամենահին եւ հարուստ ավանդույթներով ակումբներից է:
«Մի անգամ Լոնդոնում գիշերը հասցեն կորցրել էի, ես էլ «Վեսթ Հեմի» մարզաշապիկով էի, իսկ այդ ժամին բաց էր միայն «Միլուոլի»՝ «Վեսթ Հեմի» հակառակորդի փաբը: Այնպիսի վիճակ էր, որ ստիպված պիտի մտնեի այդ փաբ՝ հասցեն հարցնելու, բայց այդ պահին նկատեցի անցնող ավտոբուսը եւ բավականին երկար այդ ավտոբուսի հետեւից վազեցի: Երբ վերջապես ավտոբուսը կանգնեց, վարորդից հարցրի, թե ինչպես գտնեմ իմ հասցեն: Դա ավելի լավ էր, քան «Վեսթ Հեմի» մարզաշապիկով մրցակից «Միլուոլի» փաբ մտնելը», - պատմում է Արան:

Your browser doesn’t support HTML5