Այսօր Հայաստան է ժամանում Ավստրիայի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:

Այցի շրջանակներում Հայնց Ֆիշերը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Հայնց Ֆիշերը եւ Սերժ Սարգսյանը կմասնակցեն նաեւ երկու երկրների գործարարների մասնակցությամբ տեղի ունենալիք հայ - ավստրիական գործարար համաժողովին: