Օբաման շնորհավորել է Եգիպտոսի նորընտիր նախագահին

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Մոհամեդ Մուրսիին` Եգիպտոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Զանգահարելով Մուրսիին` Օբաման հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Եգիպտոսին ժողովրդավարական բարեփոխումների հարցում:

Մուրսիին շնորհավորել են նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն:

Մոհամեդ Մուրսին Եգիպտոսի նախագահական ընտրություններում «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման թեկնածուն էր: