Իրանը ձերբակալել է Ադրբեջանի երկու քաղաքացիների

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ ձերբակալել է Ադրբեջանի երկու քաղաքացիների։ Հիշյալ քաղաքացիները անհետացել էին մայիսի 2-ին՝ Թավրիզ կատարած այցից հետո:

Արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հղած բողոքին՝ Թեհրանը տեղեկացրել է, որ երկու երիտասարդները ձերբակալվել են քրեական հանցագործության փորձ կատարելու մեղադրանքով:

Ի պատասխան՝ Ադրբեջանը կրկին նոտա է հղել հարեւան երկրին՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու էր իրանական կողմը տեւական ժամանակ գաղտնի պահում Ադրբեջանի քաղաքացիների գտնվելու վայրն ու ձերբակալման պատճառները: