ԱԱԾ-ի տնօրենը «անընդունելի» է համարում Օսկանյանի` լռելու մասին որոշումը
Your browser doesn’t support HTML5
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամին գործին եւ այդ գործի շրջանակներում որպես վկա անցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ցուցմունք չտալու որոշմանը, հայտարարեց, թե «պարտիզանի պես լռելն անընդունելի է»: