Հայ օգտատերերի 35 տոկոսը այսօր նախընտրում է ընկերների հետ շփվել հեռախոսի միջոցով` ներբեռնելով m.odnoklassniki.ru շարժական տարբերակը:
«Օդնոկլասնիկի» նախագծի մարքեթինգի եւ ռազմավարական կոմունիկացիաների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովի խոսքով, հենց այդ պատճառով է առաջին հերթին տեղայնացվել կայքի շարժական տարբերակը։
«Օդնոկլասնիկի կայքի բջջային տարբերակից օգտվողների լսարանը կայքի ընդհանուր լսարանի 30 տոկոսն է: Նույն միտումը նկատվում է նաեւ Հայաստանում: Եվ քանի որ բջջային տարբերակն ավելի հայտնի է դառնում, մենք որոշեցինք սկսել թարգմանությունը հենց բջջային տարբերակից», - նշեց Իզրյադնովը:
Բջջային հեռախոսներում Օդնոկլասնիկի կայքի բջջային տարբերակի լեզուների ցանկում այսուհետ կարելի է գտնել եւ ընտրել հայերենը: Կայքի պաշտոնական ներկայացուցիչները նշեցին, որ նպատակ են դրել ոչ միայն լուծել լեզվի խնդիրը, այլ նաեւ ավելի հասանելի դարձնել հայերին կայքում զետեղված միայն հայկական տեղեկություններն ու ծրագրերը` խաղերն ու երգացանկերը: Օրինակ, օգտատերերին հնարավորություն կտրվի տեսնելու կայքի ամենահայտնի խաղերը ոչ թե բոլոր օգտատերերի, այլ հայերի շրջանում: Պատրաստվում են առանձնացնել նաեւ հայկական տոները։
«Դուք ունեք ձեր հատուկ տոները: Կայքի նվերները դուք սիրում եք նվիրել հենց այդ օրերին: Եվ այսպիսով, նվերների ցանկ մտնելիս առաջարկվող նվերների ցանկում կլինեն այդ օրը հայկական լսարանին առավել հետաքրքրող նվերները», - ասաց Ալեքսանդր Իզրյադնովը:
Ըստ նրա հրապարակած վիճակագրության` Հայաստանում կայքում գրանցվածների 60 տոկոսը տղամարդիկ են, 40-ը` կանայք: Երկրի բջջային օպերատորների տվյալներով Օդնոկլասնիկի-ն Հայաստանի ամենաայցելվող կայքերի թվում է` օրական 787 հազար այցելու:
Կայքի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց կայքը առաջին հերթին մարդկանց զվարճացնելու համար է, այդ պատճառով քաղաքական տեղեկատվություն այստեղ գրեթե չկա:
«Մենք հիմնվում ենք ընտանեկան արժեքների վրա: Մեր լսարանը մեր կայքում փնտրում է այն վայրը, որտեղ ոչ թե միտինգ կա, այլ չկա: Մեր սոցիալական կայքը ավելի շատ զվարճացնելու համար է: Մենք խաղաղության կողմնակից ենք»,- հավելեց Իզրյադնովը:

Your browser doesn’t support HTML5