Կայացած կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին կհնչեն նաեւ 2 ուսանող կոմպոզիտորների աշխատանքներ` «Հովեր» երգչախմբի կատարմամբ:
Երաժշտությամբ զբաղվում եմ 8 տարեկանից, առաջին գործիքս դաշնամուրն էր: Հետո սովորեցի երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի եւ ֆլեյտայի բաժիններում», - պատմում է արդեն կոնսերվատորիայի ուսանողուհի, երիտասարդ կոմպոզիտոր Գայանե Գրիգորյանը: Նա սովորում է կոմպոզիցիային բաժնի 3-րդ կուրսում:
«Գրում եմ երգչախմբի համար ստեղծագործություններ, փոքրիկ կամերային գործեր: Այն, ինչ պահանջվում է ուսանող կոմպոզիտորից», - նշում է Գայանեն: Վերջերս մասնակցել է երգչախմբային ստեղծագործությունների մրցույթի` դասախոսի խորհրդով:
Գայանեն ասում է, որ շատ կարեւոր է կոմպազիտորի հոգեվիճակը. - «Ուրախ եղա` կգրեմ ուրախ երաժշտություն, տխուր եղա` ավելի մելամաղձոտ մի բան»:
Մրցույթի համար Գայանեի գրած ստեղծագործությունը անժանացել է գեղարվեստական ղեկավարի հավանությանը:
Գայանեի եւ նրա համակուրսեցու ստեղծագործությունները լավագույնն են համարվել 10 ուսանող կոմպոզիտորների գործերից եւ հուլիսի 3-ին կամերային երաժշտության տանը կկատարվեն «Հովեր» երգչախմբի կողմից:
Արթուր Հարութունյանի «Լույս» ստեղծագործությունը «Հովերի» ղեկավարի ընտրած հաջորդ ստեղծագործությունն է, որը երիտասարդ կոմպոզիտորը գրել է մրցույթի մասին իմանալու ընթացում, բայց ոչ հատուկ մրցույթի համար:
Ինչպես Գայանեն, այնպես էլ Արթուրը նշեցին, որ հնարավոր է հետագայում համագործակցեն շոու-բիզնեսի հետ ներկայացուցիչների հետ:
«Արվեստի ոլորտը մեկուսացված վիճակում է. այն անտարբերության է մատնված կամ բավարար ուշադրության չի արժանանում հասարակության կողմից, իսկ արվեստի գործիչներն էլ չափից շատ ինքնամփոփ են», - նշում է Արթուրը:
Your browser doesn’t support HTML5