Բնակարանի են սպասում փախստականների 1172 ընտանիքներ, որոնցից 857-ը` Երեւանում, 315-ը` մարզերում: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով, այս ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար 40-45 մլն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ:
Ավելի քան 20 տարի առաջ Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանաբնակ տարածքներից Հայաստան գաղթեցին տասնյակ հազարավոր հայեր, որոնց սենյակներ հատկացվեցին հանրակացարաններում, հյուրանոցներում եւ այլուր:
Խորհրդային տարիներին «Պրագա» կոչվող հյուրանոցի սենյակներից մեկում այժմ ապրում է Միքայել Մարգուլովի ընտանիքը: Միքայելը հրաժարվեց հարցազրույցից, փոխարենը կինը՝ Նարինեն պատմեց, որ ամուսինը գաղթել է Բաքվից 1989 թվականին, որից հետո ապրել է բարեկամների տանը, 2002 թվականին էլ որպես փախստական ստացել է այս սենյակը:
«Մեզ ասել են, որ մենք ամենավերջում բնակարան կստանանք, քանի որ սենյակում ունենք հարմարություն՝ զուգարան», - ասաց Նարինեն:
14 քառակուսի մետրում տեղավորվել է սանհանգույցը, ննջասենյակը, հյուրասենյակը, խոհանոցը: Նարինեի խոսքով` միակ սեղանը ծառայում է որպես գրասեղան, ճաշասեղան, արդուկի սեղան: Նրան հատկապես մտահոգում էր որդու համար մի անկյուն ստեղծելու խնդիրը:
«Թավջութակի է գնում, բայց քանի որ տանը տեղ չունենք գործիքը դնելու, որ չվնասվի, ես իրեն տանում եմ դպրոց, որ այնտեղ պարապի», - նշեց Նարինեն:
Տիկին Անուշի բնակարանը ցույց տվեց թոռնիկը։ Երբ խնդրեցի ցույց տալ սենյակ, որտեղ փախստականներ են ապրում, փոքրիկ Անժելան ասաց, թե մեծերից լսել է, որ իրենք փախստականներ են, եւ ուղեկցեց վերջին հարկում գտնվող իրենց սենյակը:
Նրանց սենյակը եւս մեծ չէր: Տիկին Անուշը ապրում էր դուստրերի եւ թոռների հետ: Նրա որդին, ով եւս հրաժարվեց հարցազրույցից, ապրում է Նոր Նորքի հանրակացարանի մեկ սենյակում կնոջ եւ 4 դուստրերի հետ:
«Նեղվում եմ, իհարկե նեղվում եմ, որ 21-րդ դարում ենք ապրում, բայց ամաչում եմ, որ մեկը մտնում է իմ տուն», - ասաց տիկին Անուշը:
Նրանք ասացին, որ հույս ունեն, որ այս տարի իրենց բնակարան կտրամադրվի, բայց Գագիկ Եգանյանը նշեց, որ վերջին երեք տարիներին ԱԺ կողմից հաստատված պետական բյուջեով այս նպատակով գումարներ չեն հատկացվել:
Իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնը նշեց. - «Իմ կարծիքով, այս խնդրին պետք է նայել տնտեսության զարգացման տեսանկյունից եւ նախկին փախստականների խնդիրները պետք է դիտարկվեն ազգային զարգացման ծրագրի, աղքատության կրճատման մարտավարության շրջանակներում»:

Your browser doesn’t support HTML5