Երիտասարդ բեմադրիչների փառատոնը անցկացվել է Քիշնեւի համաժողովի շրջանակներում: Համաժողովին մասնակցել են ԱՊՀ-ի, բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչները:
Երիտասարդ բեմադրիչ Նարինե Գրիգորյանի հետ Մոլդովա մեկնել էին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը բեմադրվել է Անուշ Ասլիբեկյանի համանուն պիեսի հիման վրա: Փառատոնի հայ մասնակիցների խոսքով, ներկայացման ընթացքի միակ խնդիրը թարգմանության բացակայությունն էր: Սակայն իրենք նշեցին, որ դա չխանգարեց գրավել հանդիսատեսի համակրանքն ու արժանանալ ժյուրիի բարձր գնահատականին:
«Մոտենում էին ու ասում` մենք ամբողջության հասկացել ենք: Լացում էր դահլիճի կեսը. զգացապես փոխանցվել էր իրենց այն ամենը, ինչ պետք էր: Ավելի մեծ հաղթանակ ես չեմ պատկերացնում», - նշեց Նարինե Գրիգորյանը:
Առաջին տեղը զբաղեցրեցին Բելառուսի երիտասարդ թատերական գործիչները: Մեր մասնակիցների խոսքով` մրցակիցներն ուժեղ էին, բայց ենթագրերի բացակայությունը, փաստորեն, ոչ թե թերացում էր, այլ առավելություն. հանդիտատեսը կենտրոնացել էր բուն ներկայացման եւ ոչ թե թարգմանության վրա:
Փառատոնի ժյուրին նախագահում էր լատվիացի հանրաճանաչ ռեժիսոր Ադոլֆ Շապիրոն, իսկ ժյուրիի կազմում էին շեքսպիրագետներ, բեմադրիչներ, երաժիշտներ, մշակութային մեկնաբաններ եւ թատերագետներ:
Հավելենք, որ ֆորումն իր մեջ ներառում էր նաեւ բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդես, մի շարք քննարկումներ, վարպետության դասընթացներ:

Your browser doesn’t support HTML5