Հորադիզի մոտ դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները։

Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: