Մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը խուսափել այն սննդամթերքների օգտագործումից, որոնց մեջ կան շատ աղ, կենդանական ճարպ եւ շաքար: Շոգ եղանակին սննդային թունավորումներ ավելի հաճախ են լինում:
«Ամռան շոգին չի կարելի օգտագործել այն սննդակարգը, որը մենք ձմռանն ենք օգտագործում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Մեր համաքաղաքացիներն իրենք էլ նշեցին, որ կարեւոր է ամռանը սննդակարգից պակասեցնել մսամթերքը եւ ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն օգտագործել:
Հարցման ընթացքում մարդկանց մեծ մասն ասաց, որ երբեւէ սննդային թունավորում չի ունեցել:
«Բախտներս է բերել, թե չէ ինչ աղբ ասես ուտում ենք», - նշեցին մի խումբ երիտասարդներ:
«Միշտ թունավորումները մեզ մոտ եղել են միայն այն սննդամթերքից, որը ճիշտ չեն պահպանել», - նշում է Արա Ասոյանը: Նրա խոսքով` շատ են թունավորման դեպքերը ժամկետանց մթերքի օգտագործումից:
Գլխավոր վարակաբանը խորհուրդ չի տալիս տնային պայմաններում զբաղվել ինքնաբուժմամբ. - «Որովհետեւ որեւիցե մեկը բացի մասնագետից չի կարող ասել, այդ վիճակը ընդամենը սննդի հետ է կապված, թե սկսվող աղիքային ինֆեկցիայի»:
Արա Ասոյանը նշում է, որ տարածված սննդային ինֆեկցիաները հաճախ հետեւանք են խանութում վաճառողների անփույթ սպասարկման. - «Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր խանութից մթերքը գնում են այն վաճառողից, ով նույն ձեռքով ձեզանից վերցնում է դրամը եւ նույն ձեռքով երշիկն է կտրատում եւ տալիս»:

Your browser doesn’t support HTML5