«Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 17-ին եւ թե ինչպես են իրեն եւ իր ընկերներին «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում դաժան ծեծի ենթարկել:
Բայադյանը պատմեց, որ 5 հոգով փորձել են մուտք գործել «Հարսնաքար», սակայն մատուցողը բժիշկ Վահե Ավետյանին, ով ամենաշատն է տուժել դաժան ծեծից, ասել է, որ նա սպորտային համազգեստով է եւ չի կարող ռեստորան մտնել: Բայադյանի փոխանցմամբ` Ավետյանը ընկերոջ հետ տուն է գնացել, փոխել տաբատը եւ կրկին վերադարձել: Երբ արդեն նստել են սեղանի շուրջ, Ավետյանը մատուցողին ասել է, թե կարո՞ղ է գլխարկն էլ է արգելվում ռեստորանում եւ այն նույնպես պետք է հանի: Մատուցողը, ըստ Բայադյանի, վիճաբանություն է սկսել եւ Ավետյանին հրավիրել դուրս: Իրենք նույնպես դուրս են եկել Ավետյանի հետեւից, որից հետո, ըստ Բայադյանի, ինչ-որ մեկը (չկարողացավ ասել` մենեջերը, թե անվտանգության աշխատակիցը) իրենց ուղեկցել են ավտոկայանատեղի, որտեղ էլ սկսել են դաժան ծեծել:
«Ու տենց ընթացքից չի երեւում, թե ինչ է կատարվել, հանգիստ ասում էինք, բա խի սենց եղավ, շփոթմունք է, եղավ, անցավ… նման խոսակցություն էր գնում, արդեն որ գնում էինք, արդեն մի 10-15 հոգի` քանակություն, զանգված, կանգնած էր: Մենք մոտենում ենք, ու ամեն մեկիս մոտավորապես 4-5 հոգի են շրջապատում: Ում հետ որ ես էի զրուցում, ուղղակի հայհոյեց ու հարվածեց: Ես հարվածը դիմացից չեմ տեսել», - պատմեց բժիշկը` համոզմունք հայտնելով, որ իրենց խաբեությամբ դուրս հանեցին ռեստորանից. - «Ու անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են..., խփեցին, հետո մայկան քաշեցին գլխիս վրա, ու տենց գլորելով, քացով հարվածներով, ոտքերով, ձեռքով… ամբողջ մարմնիս վրա սալջարդ է… վերջին հարվածի ժամանակ էլ վերջին խոսքը ուղղակի լավ տպավորվեց` «լավ, մեռավ, էլ մի խփեք»... արդեն երեւի թե բոլորս գիտակցություններս կորցրել էինք, որովհետեւ մեր մի ընկերը` Էդուարդ անունով, նա բարձրացրեց ինձ, վրաս մայկա չկար, ամբողջովին արյունահոսում էի, չորեքթաթ կանգնեցի եւ տեսնեմ` Ավետյանը մոտ մի 15 մետր հեռավորության վրա է պառկած անշարժ, իրենից մի 10 մետր հեռավորության վրա Արկադին է պառկած, մեր Գարիկ անունով ընկերոջը այդ պահին չնկատեցի, նա մի փոքր ավելի հեռու էր: Անմիջապես մոտեցանք Ավետյանին, նա արդեն ոչ մի ռեակցիա չէր տալիս, միայն խռխռոց էր գալիս»:
Ավետյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է
Ծեծի ենթարկված 35-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նրան գիշերը կրկին վիրահատել են: Վիրահատությունը կատարած բժիշկը` նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանը, ով Ավետյանի հետ նույն հոսպիտալում է աշխատում, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ փորձել են կանխել ուղեղի շարունակվող այտուցումը: Ավետյանին այլեւս ոչ դեղորայքով, եւ ոչ էլ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ: Նա, ի դեպ, երկու անչափահաս երեխաների հայր է:
«Եվ դեղորայքային, եւ վիրահատական բուժման հնարավոր ռեզերվը սպառված է: Մնացածը արդեն բժշկությունից կախված չէ, ցավոք», - ասաց Հակոբյանը` շարունակելով. - «Ցավոք, բարենպաստ նախադրյալների մասին ներկայումս խոսել չեմ կարող»:
Նկատենք, որ «Հարսնաքար»-ի միջադեպից տուժած եւս մեկ բժիշկ` Գարիկ Սողոմոնյանը, միայն այսօր է տեղափոխվել հիվանդանոց: Սողոմոնյանը ծեծկռտուքից հետո տանն է եղել, սակայն նրա առողջական վիճակը վատացել է եւ նրան նույնպես երեկ տեղափոխել են հիվանդանոց: Այժմ տուժած բժիշկը գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Ձերբակալված դեռ չկա
Երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի համար որեւէ մեկը չի ձերբակալվել, թեեւ ոստիկանությունը պնդում է, որ հայտնի է բժիշկներին վնաս հասցնող անձը: Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը շարունակում է մի պետական մարմնից մյուս մարմինը գնալ: Երկուշաբթի օրը ոստիկանությունը գործը փոխանցել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայությանը, սակայն այսօր արդեն գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը ետ է ուղարկվել ոստիկանություն: Դատախազությունը որոշել է, որ չկան բավարար հիմքեր գործը պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու համար:
Ռուբեն Հայրապետյանը դատապարտում է կատարվածը
Երեքշաբթի երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում ընտանիքին է պատկանում «Հարսնաքար» համալիրը: Նա «անթույլատրելի» եւ «որեւէ արդարացում չունեցող» է համարում միջադեպը:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված եւ այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ եւ անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ», - հայտարարությունում ասել է Հայրապետյանը:

Your browser doesn’t support HTML5