Թիվ 1 հատուկ կրթահամալիրը նախատեսված է հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների համար: Այսօր այնտեղ սովորում են 82 աշակերտներ, ովքեր խնդիրներ ունեն տանը, դպրոցում կամ շրջապատում: Նրանք հիմնականում սոցիալապես ծանր վիճակում գտնվող, լուրջ խնդիրներ ունեցող ընտանիքների կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներ են:
Նրանք տարբեր պատճառներով չեն հաճախել դպրոց, հարկադրված աշխատել են: Շատերն այս դպրոցը նույնացնում են անչափահասների գաղութի հետ, սակայն կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը նշում է, որ դա սխալ պատկերացում է հաստատության մասին. - «Այստեղ երեխաները ազատ են, կարող են գնալ զբոսանքի, տուն` ծնողներին այցելության, նրանք իրավախախտներ չեն, սակայն ռիսկային խմբում են գտնվում: Մենք ամեն երեխայի հետ ունենք անհատական զարգացման ծրագիր, որով աշխատում է թիմը»:
18 ամյա Գագիկ Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ շատ դժվարին փուլ է հաղթահարել, խնդիրներ է ունեցել շրջապատում, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է, դասերից հետո աշխատում է, աշխատաքից հետո, սակայն, ոչ թե տուն է գնում, այլ կրկին դպրոց. - «Աշխատանքը ինձ շատ փոխեց, ես շատ եմ աշխատել ինձ վրա, այժմ հոգում են ընտանիքիս ծախսերը»:
Գագիկը ավարտելուց հետո որոշել է հաճախել խոհարարական դասընթացների, այնուհետեւ գնալ բանակ, սակայն բանակից հետո ավելի լավ աշխատանքի եւ սոցիալական պայմանների բարելավման ակնկալիքով ցանկանում է մեկնել երկրից:
16-ամյա Կարինե Օխոյանը սովորում եւ ապրում է գիշերօթիկում, նա պատմեց, որ դասերի չի ցանկացել հաճախել, սակայն այժմ հասկացել է, որ սովորելն անհրաժեշտ է, նա մեծ ցանկություն ունի բուհ ընդունվել, ընտանիքն ի վիճակի չէ աջակցել, սակայն կրթահամալիրում խոստացել են օգնել:
«Չեմ ցանկանում ավարտել, քանի որ դեռ չգիտեմ, ինչպես եմ դասավորելու կյանքս», - ասաց նա:
Դպրոցը մյուս գիշերօթիկներից տարբերվում է նրանով, որ երեխաների համար իրականացվում է պաշտպանության համալիր ծրագիր:
Կրթահամալիրի տնօրենը վերջում նշեց, որ իրենց նպատակը մեկն է` երեխաների խնդիրները լուծելու հետո նրանց ուղղորդել դեպի ընտանիք: