Եգիպտոսի նախագահական ընտրություններում առավել թվով ձայներ է ստացել «Մահմեդական եղբայրության» թեկնածուն

Եգիպտոս -- «Մահմեդական եղբայրություն» շարժման թեկնածու Մոհամեդ Մուրզին, Կահիրե, 14-ը հունիսի, 2012

Եգիպտոսի «Մահմեդական եղբայրություն» շարժումն այսօր հայտարարել է, որ իր թեկնածուն՝ Մոհամեդ Մուրզին, հաղթել է հունիսի 16-17-ին անցկացված նախագահական ընտրություններում։

«Մահմեդական եղբայրություն» շարժումն հայտարարել է, որ Մուրզին «Եգիպտոսի առաջին նախագահն է, որն ընտրվել է ժողովրդի կողմից»։

Նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը շարունակվում է։ Վերջին տվյալներով, Մուրզիի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 52 տոկոսը, իսկ նրա հակառակորդը՝ նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, ստացել է ձայների 48 տոկոսը։

Ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփվելու են հունիսի 21-ին։