Հայաստանի նոր կառավարությունը ամբողջությամբ ձեւավորված է. նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրամանագրեր ստորագրեց կառավարության անդամներին նշանակելու մասին։
Նախարարների թեկնածուների հարցը քննարկվել էր ուրբաթ երեկոյան կայացած հանրապետականների հավաքի ժամանակ։
Նախկին կառավարությունում Հանրապետական կուսակցության քվոտայով նախարարների պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք կշարունակեն աշխատել նաեւ նոր կառավարությունում։
Նախորդ կոալիցիայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զբաղեցրած նախարարական չորս տեղերը եւս Հանրապետականին փոխանցվեցին։ Որոշվեց, որ այդ նախարարություններից մեկի ղեկավարի` քաղաքաշինության նախարարի պաշտոնը կտրվի «Օրինաց երկիր» կուսակցությանը, փոխարենը` Հանրապետականը կտնօրինի նախկինում «Օրինաց երկիր»-ին պատկանող տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը։
Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում` մինչ նոր նշանակումը փոխնախարար Արտեմ Ասատրյանը, իսկ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նոր նախարարը այժմ անկուսակցական է` Հրաչյա Ռոստոմյանը։ Նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր, նախկինում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, սակայն կուսակցությունից ժամանակավորապես դուրս գալու որոշում է կայացրել` հայտարարելով, որ եթե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ լինեն իր աշխատանքից, ինքը անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնի, կվերադառնա «Բարգավաճ Հայաստան» եւ կշարունակի իր կուսակցական գործունեությունը։
Փոխվարչապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։
«Օրինաց երկիր»-ին կառավարությունում երեք պորտֆելներ տրվեցին` գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների եւ քաղաքաշինության նախարարությունները։ Արմեն Երիցյանը եւ Սերգո Կարապետյանը կշարունակեն ղեկավարել արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունները, իսկ քաղաքաշինության նախարարի պաշտոնում նշանակվեց նախկին պատգամավոր, Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Սամվել Թադեւոսյանը։
Նոր կառավարությունում նախարարի պորտֆել չստացավ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, չնայած ինքը Նիկոյանը հայտարարում էր, որ իրեն առաջիկայում կտեսնենք գործադիր մարմնում. թե որ նախարարի պաշտոնում` խորհրդարանի նախկին ղեկավարը չէր մասնավորեցնում։ Սակայն Հանրապետականի որոշումն այլ եղավ` Նիկոյանը մնաց Ազգային ժողովի պատգամավոր։
Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո` ուրբաթ երեկոյան, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նախարարների թեկնածուներին նախագահ Սերժ Սարգսյանն է առաջարկել, առարկություններ չեն եղել։ Մարզպետների փոփոխության հարց Հանրապետականը չի քննարկել։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` մասնակցո՞ւմ էր արդյոք գործադիր մարմնի նիստին Սամվել Նիկոյանը, Շարմազանովը պատասխանեց. - «Այո, եւ կողմ է քվեարկել պարոն Նիկոյանը, եւ շատ բարձր տրամադրությամբ»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասաց, որ գոհ է կառավարության նոր կազմից։ Նրա փոխանցմամբ` նախագահը նախարարների թեկնածուների վերաբերյալ իր առաջարկությունները եւս հաշվի է առել։
Եթե ներկայիս կառավարությունը մինչեւ նախագահական ընտրությունները լավ աշխատի, ապա կառավարության կազմը կարող է պահպանվել նաեւ ընտրություններից հետո, կարծիք հայտնեց վարչապետը։ «Դա պայմանավորված է լինելու մեր աշխատանքով։ Եթե մենք ցույց տանք այնպիսի արդյունքներ, որոնք կբավարարեն մեր ժողովրդի պահանջները, ուրեմն` կառավարությունը կշարունակի իր աշխատանքը։ Եթե մեր արդյունքները բավարար չեն լինի, բնականաբար, կձեւավորվի նոր, թարմացված կառավարություն», - ասաց նա։
Անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո վարչապետի հնարավոր փոփոխության մասին կարծիքներին` Սարգսյանը ասաց. - «Գիտեք, այդ խոսակցությունները, կարծեմ, չորս տարի է, չէ՞։ Ձեզ համար ի՞նչ նորություն կար այդտեղ, զարմանալու բան»։
«Ի վերջո, կասե՞ք, կայի՞ն այլ թեկնածուներ ձեր պաշտոնի համար», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին վարչապետը արձագանքեց. - «Իհարկե, դուք Հայաստանի Հանրապետությունում գիտե՞ք որեւիցե մի պաշտոն, որի կապակցությամբ չլինեն ցանկացողներ եւ այլ թեկնածուներ։ Իհարկե կան։ Դա շատ լավ է»։
Այդուհանդերձ, վարչապետի պաշտոնի համար իր մրցակիցների անունները Տիգրան Սարգսյանը այդպես էլ չհնչեցրեց։
Հունիսի 20-22-ը Ազգային ժողովում կքննարկվի կառավարության նոր ծրագիրը։ Վարչապետը բնական համարեց խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունների քննադատական վերաբերմունքը ծրագրին` ասելով. - «Կա ընդդիմություն եւ կա կոալիցիոն ուժ, բնականաբար` ընդդիմությունը միշտ էլ պետք է քննադատի կառավարությանը եւ կառավարության ծրագիրը։ Բնական է, չէ՞, դա։ Այսինքն, կարելի է ասել այն մեծ վստահության մասին, որը կա մեր ծրագրի նկատմամբ, որը արտահայտում է մեծամասնության կարծիքը։ Դուք խոսում եք փոքրամասնության անվստահության մասին, ես պարտավոր եմ ներկայացնել վստահություն վայելող մեծամասնության ծրագիրը»։
«Հայ ազգային կոնգրեսի հետ հանդիպելո՞ւ եք` ծրագիրը քննարկելու. միայն նրանց հետ չէիք հանդիպել», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Նրանք պաշտոնապես իրենց դիրքորոշումը դեռեւս չեղած ծրագրի վերաբերյալ հայտնել էին, դա էլ հենց ի սկզբանե անիմաստ դարձրեց որեւիցե քննարկում։ Բայց եթե նրանք պատրաստ են կառավարության հետ համագործակցել, բնականաբար, մենք սիրով կհամագործակցենք նրանց հետ եւ նրանց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները կքննարկենք, նրանց բոլոր առաջարկությունները»։
«Մենք տրամադրված ենք համագործակցության», - վստահեցրեց վարչապետը։

Նիկոյանը պորտֆել չստացավ

Վարչապետը գոհ է եւ տրամադրված է համագործակցության

Your browser doesn’t support HTML5