Շաբոյանը ողջամիտ է համարում «Նատալի ֆարմի» տուգանքի չափը
Your browser doesn’t support HTML5
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը «Նատալի- ֆարմ» ընկերության 50 միլիոն դրամի տուգանքի չափը ողջամիտ է համարել եւ հրաժարվել մեկնաբանել «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանի պահանջը՝ վերանայել սահմանված տուգանքի չափն ու փոխհատուցել գերիշխող դիրքի չարաշահման արդյունքում իր ընկերության կրած վնասները: