ՌՖՖ-ն կարգապահության կոչով դիմել է երկրպագուներին

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՌՖՖ) այսօր ռուսաստանցի երկրպագուներին կոչ է արել կարգապահ լինել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպումների ընթացքում։

ՈԻԵՖԱ-ն 150 հազար եվրոյով տուգանել է Ռուսաստանի Դաշնությանը եւ սպառնացել է նոր միջադեպերի պարագայում հաջորդ առաջնության ժամանակ վեց միավորով պատժել Ռուսաստանի հավաքականին։

Լեհաստան-Ռուսաստան հանդիպման օրը արյունալի բախումներ են տեղի ունեցել լեհ եւ ռուսաստանցի երկրպագուների միջեւ։ Կան տուժածներ եւ ձերբակալվածներ։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ ասել է, թե Վարշավան բացարձակ պատասխանատվություն է կրում երկրպագուների անվտանգության համար։ Ենթադրվում է, որ հունիսի 16-ին Վարշավայում կայանքալիք Ռուսաստան-Հունաստան հանդիպմանը մարզադաշտում ներկա կլինի մոտ 20 հազար ռուսաստանցի երկրպագու։


Արմեն Քոլոյան, Պրահա