Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած գալա համերգով ավարտվեց մեծ կոմպոզիտորի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Մրցանակակիրների անունները պարզ դարձան համերգից րոպեներ առաջ:
Մրցութային հանձնաժողովի նախագահ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հաղթողների անունները:
Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթում, որն այս տարի անցկացվեց ջութակի անվանակարգում, «Գրան պրի»-ի է արժանացել Ֆյոդոր Ռուդինը (Ռուսաստան եւ Ֆրանսիան), առաջին մրցանակը կիսել են ճապոնիացի ջութակահարուհի Տան Աբեն (Մոսկվայի կոնսերվատորիայի սան, Սերգեյ Կրավչենկոյի ուսանողին) եւ Ավստրիան ներկայացնող Ա. Միլյուկովը: Երկրորդ մրցանակը այս տարի չի հանձնվել: Երրորդ մրցանակին արժանացել է նույնպես ճապոնացի ջութակահար Նակամուրան:
Այսօր ավելի վաղ մրցութային հանձնաժողովի անդամները ասուլիս էին հրավիրել: Նրանք շեշտեցին, որ մրցույթը շատ լավ էր կազմակերպված, նշեցին, թե ցավում են, որ հայաստանցի ջութակահարները չհայտնվեցին դափնեկիրների շարքում, անգամ չանցան մրցույթի 2-րդ եւ 3-րդ փուլեր:
Էդուարդ Թադեւոսյանը դա պատճառաբեց նրանով, որ այս տարի մրցույթին մասնակցելու էին եկել մրցութային լուրջ փորձառություն ունեցող երաժիշտներ:
Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը ասաց. - «Առաջին անգամ իսկապես մենք ունեցանք շատ բարձր մակարդակ: Դիմել էին 20-21 երկրներից, բայց ռեալ 16-17 երկիր մասնակցեց մրցանակաբաշխությանը: Այսինքն` հետաքրքրությունը դեպի Արամ Խաչատրյանի անունը, դեպի Հայաստանը, դեպի Երեւանը շատ մեծ է»:
Բրյուսելի եւ Լյեժի թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր Կարեն Հարությունյանը ասաց, որ հայ մասնակցիները, թեեւ մրցանակներ չստացան, բայց լավ հանդես եկան. - «Կա դեռ աշխատանք, որ պետք է տանեն, որովհետեւ մրցույթի որակը շատ բարձր էր: Կային մի քանի միջազգային մրցույթների հաղթողներ: Իհարկե, նրանց հետ պայքարելը շատ ավելի բարդ էր»:

Your browser doesn’t support HTML5