Իրանցի իրավապաշտպանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

Թեհրանի Հեղափոխական դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել իրանցի հայտնի իրավապաշտպան Աբդոլֆաթահ Սոլթանիին:

Անցած տարի ձերբակալված իրավապաշտպանին, ի թիվս այլ մեղադրանքների, նաեւ ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանք էր առաջադրվել: