«Պատրաստ է արդյոք Վրաստանն անդամակցել ՆԱՏՕ-ին, թե` ոչ, պարզ կդառնա առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո», - շաբաթասկզբին նման հայտարարությամբ հանդես եկավ Թբիլիսի ժամանած Ջեյմս Ափաթյուրայը:
Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Վրաստան էր ժամանել այստեղ անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» կոչվող միջոցառումների շարքին մասնակցելու համար: Օգտվելով առիթից` Ափաթյուրայը հանդիպել է նաեւ Վրաստանի ղեկավարության եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանի քաղաքական դասին Ափաթյուրայի հիմնական ուղերձը հենց առաջիկա ընտրություններին էր վերաբերում:
«Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Վրաստանի համար հերթական քննությունն են լինելու, եւ որեւէ մեկը դա չի թաքցնում։ Ես հանդիպեցի կառավարության ներկայացուցիչների հետ եւ պետք է հատուկ նշեմ, որ բոլորն էլ այստեղ հասկանում են, որ այդ ընտրություններից շատ բան է կախված։ Մեծաքանակ միջազգային դիտորդների Վրաստան հրավիրելը իշխանությունների կողմից իմաստուն քայլ է: Շատ լավ է նաեւ, որ նրանք ընտրություններից շատ առաջ են ժամանում` դա նշանակում է, որ դիտորդները կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ես համոզված եմ, որ վրացական իշխանություններն անում են ամեն ինչ առաջիկա ընտրությունները ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար», - հայտարարեց Ափաթյուրայը:
Վրաստանի իշխանությունները ընդունում են, որ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին առանցքային խնդիրն այժմ ժողովրդավարության զարգացումն է:
Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն, որը կառավարության կազմում համակարգում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, բանակցությունների ավարտին հայտարարեց. - «Ափաթյուրայի հետ մենք անդրադարձանք այն բարեփոխումներին, որոնց իրագործումը ի վերջո մեզ հնարավորություն կտա անդամակցել դաշինքին: Վրաստանի իշխանությունները լավ են հասկանում` սա երկարաժամկետ գործընթաց է, մեկ-երկու ամսվա գործ չէ»։
Բարամիձեն հատուկ ընդգծեց, որ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին միայն պաշտոնական Թբիլիսիի ցանկությունը չէ: «Մի՛ մոռացեք` Վրաստանի բնակչության 70 տոկոսը, ինչպես նաեւ քաղաքական ուժերի մեծ մասը կողմ են այս գաղափարին», - հայտարարեց Վրաստանի փոխվարչապետը: