Փաստաբանների հայտարարած մեկօրյա գործադուլի պատճառով երկուշաբթի օրը մեծ թվով դատական նիստեր հետաձգվեցին: Իրենց գործադուլով շուրջ 600 փաստաբաններ ու հանրային պաշտպաններ բողոքում են Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ:
Գործադուլը նախաձեռնող խմբի անդամները այօսր ներկայացրեցին ստեղծված իրավիճակն ու իրենց պահանջները: Ըստ նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանի, իրենց մտահոգությունները բարձրաձայնելու համար հիմք է հանդիսացել այն, որ Վճռաբեկ դատարանը չի պատճառաբանում բողոքը վերադարձնելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Սակայն փաստաբան Լուսինե Սահակյանը կարծում է, որ որ իրենց բողոքի ակցիան ուղղված չէ միայն Վճռաբեկ դատարանին, այլ արդարադատության համակարգի մյուս օղակներին` հետաքննություն, նախաքննություն իրականացնող մարմիններին, դատախազությանը, առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններին. - «Սակայն ինչո՞ւ ենք մենք մեր պահանջը ուղղում Վճռաբեկ դատարանին. որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ եթե դատական համակարգը լինի իր տեղում, ոչ ոստիկանությունը ապօրինություններ թույլ կտա, ոչ դատախազությունը», - ասաց Սահակյանը:
Լուսինե Սահակյանը ներկայացրեց վիճակագրական մեկ տվյալ, համաձայն որի 2011 թվականին դատական ակտերի կայունությունը կազմել է 97.1 տոկոս:
«Փաստորեն մենք ընդհանրապես Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարան չունենք, եթե 97.1 տոկոս դատական ակտերը մնում են կայուն եւ չեն բեկանվում: Սրա դեմ է մեր բողոքը», - ասաց փաստաբանը:
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ ընդգծեց,, որ դատավարական փուլերում ծագող խնդիրները չէին առաջանա, եթե «Վճռաբեկ դատարանը ճիշտ դիրք գրավեր գոնե իր իսկ կողմից նախկինում ստեղծված նախադեպերի առումով»: Փաստաբանի խոսքով` Վճռաբեկ դատարանը չի կատարում նաեւ Սահմանադրական դատարանի որոշումները:
«Դատական այդ ատյանների մեջ վարվող սառը պատերազմը մեր եւ մեր վստահորդների համար վերածվել է իրական չարիքի: Նույնիսկ ՍԴ-ում գործը շահելուց հետո մենք անզոր ենք լինում հասնելու մեր վստահորդների խախտված իրավունքների վերականգնմանը Վճռաբեկ դատարանում», - ասաց Ալումյանը:
Այսօրվա ակցիային մասնակցում էր նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, ով կարծում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վերադարձնելը կամ վարույթ ընդունելը չպատճառաբանելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Նշենք, որ երբ անցած շաբաթասկզբին փաստաբանները հանդես եկան հայտարարությամբ, որ պատրաստվում են գործադուլ անել, հունիսի 7-ին Դատական դեպարտամենտը տարածեց հաղորդագրություն, որում նշված է, թե փաստաբանները փորձում են դատական իշխանությանը «ահաբեկել» մեկօրյա գործադուլով: Դատական դեպարտամենտը կոչ էր արել փաստաբաններին «բավարարվել օրենքով սահմանված կարգով իրենց դատավարական կարգավիճակից բխող պահանջները քննարկելու եւ լուծելու օրինական գործընթացով, իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելիս առաջնորդվել փաստաբանի առաքելությամբ եւ չփորձել մերկապարանոց հայտարարություններով եւ շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրա»:

Your browser doesn’t support HTML5