Շուրջ 600 փաստաբաններ մեկօրյա գործադուլ արեցին
Your browser doesn’t support HTML5
Հունիսի 11-ին նախանշված դատական նիստերի մեծ մասը դատավորներն ստիպված էին հետաձգել, քանի որ պաշտպանները չէին ներկայացել դատարան: Պատճառն այն է, որ փաստաբանները որոշել էին գործադուլ անել՝ բողոքելով ընդդեմ դատական ատյանների գործողությունների: