Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), երկուշաբթի օրը ամփոփելով դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները, դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող Հայաստանի խոշորագույն ընկերությանը` «Նատալի ֆարմ»-ին, տուգանեց 50 միլիոն դրամի (մոտ 122 հազար դոլար) չափով: Ընկերությունը պատկանում է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
Հանձնաժողովը վարույթ էր հարուցել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Ստյոպա Սաֆարյանի բողոքի հիման վրա: Վերջիններս իրենց բողոքում նշել էին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց արդյունքում դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ:
«Հանձնաժողովը որոշեց տուգանել ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար` 50 միլիոն դրամի չափով, եւ միաժամանակ պարտադրեց «Նատալի ֆարմ» ընկերությանը այլեւս թույլ չտալ նման գործողությունների իրականացում», - հրապարակելով որոշումը` ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Իսկ գործողությունները հետեւյալն են` ոլորտի 9 տնտեսվարողներ, այդ թվում գերիշխող դիրք ունեցող «Նատալի ֆարմը», ինչպես նաեւ շուրջ երեք տասնյակ բուժհաստատություններ, ըստ ՏՄՊՊՀ-ի, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իրականացրել են հակամրցակցային գործողություններ: Մասնավորապես, հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատությունները ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջ է: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձեւական բնույթ: Ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաեւ դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատվություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը, եւ մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ, պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:
«Համաձայն գործող օրենսդրության, պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերվող դեղերը, բացառությամբ որոշ սահմանափակումների, պետք է մրցութային կարգով ձեռք բերվեն, որովհետեւ մրցութային կարգով ձեռք բերվելու դեպքում դրանք մի կողմից ապահովում են մրցակցային հավասար պայմաններ, մյուս կողմից ձեւավորվում են մրցակցային գներ, որոնք սովորաբար ավելի ցածր են, քան շուկայում ձեւավորվող գները: Սակայն մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շատ բուժհաստատություններ ընդհանրապես մրցույթներ չեն իրականացնում: Եթե անգամ մրցույթներ իրականացնում են, ապա շատ դեպքերում այդ մրցույթները ձեւական բնույթ են կրում», - մեկնաբանեց Շաբոյանը:
Հանձնաժողովը չտուգանեց մնացյալ 8 տնտեսվարողներին. - «Հաշվի առնելով այն, որ բոլոր այս տնտեսվարողները, բացառությամբ «Նատալի ֆարմ» ընկերության, հիմնականում համեմատաբար փոքր ընկերություններ են, հանձնաժողովը որոշեց նրանց խիստ նկատողություն տալ` պայմանով, որ հետագայում այլեւս նման խախտումներ չկրկնվեն», - հայտարարեց ՏՄՊՊՀ-ի նախագահը:
Իրականում, ըստ Շաբոյանի, այս ամենում ամենամեղավորը հենց բուժհաստատություններն են, որոնք չեն կատարել պետական գնումների մասին օրենսդրության պահանջները: Մոտ երեք տասնամյակի հասնող այս հաստատությունները, հիմնականում պոլիկլինիկաներ, բուժկենտրոններ, նույնպես խստորեն զգուշացվել են: Հաշվի առնելով, որ հիշյալ հաստատությունների գործողությունների արդյունքում պետական միջոցներն անարդյունավետ են օգտագործվել, հանձնաժողովը որոշեց նաեւ նրանց առնչվող գործերն ուղարկել գլխավոր դատախազություն, վերահսկիչ պալատ եւ ֆինանսների նախարարություն:
Ինքնին դրական գնահատելով տուգանքի փաստը, հանձնաժողովին բողոք ներկայացրած «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ որոշմամբ բավարարված է այնքանով, որ գոնե պատասխանատվության ինչ-որ խնդիր է լուծվում:
Սաֆարյանը, սակայն, մի վերապահում ունի. - «Այդ վնասը փոխհատուցվում է պետական բյուջե` տուգանքի տեսքով: Սակայն խնդիրը բաց է մնում. ինչպե՞ս են փոխհատուցվելու այն վնասները, որոնք կրել են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները: Ահա այսպիսի խնդիրների պետք է անդրադառնալ եւ տալ նրանց լուծումները»:
Տուգանքի կապակցությամբ փորձեցինք ճշտել նաեւ «Նատալի ֆարմ»-ի վերաբերմունքը, սակայն ընկերության տնօրենի հետ ողջ օրվա ընթացքում կապվել չհաջողվեց:

Your browser doesn’t support HTML5