Նորընտիր Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ), երգչուհի Շուշան Պետրոսյանը կհրաժարվի Մշակույթի նախարարի պաշտոնից՝ եթե իրեն նման առաջարկ լինի: Այս մասին նա հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում՝ պատասխանելով սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին:
Մշակույթի նախարարի պաշտոնում Շուշան Պետրոսյանի հնարավոր նշանակման մասին կարծիքները վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվորեն են շրջանառվում: Երգչուհին ընդգրկվել է Ազգային ժողովի մշակույթի հանձնաժողովում, բայց Մշակույթի նախարարի պաշտոնին «դեռ պատրաստ չէ». - «Չէ, ինձ նման առաջարկ չի արվել, բայց եթե արվեր էլ՝ ես չեմ համաձայնի, որովհետեւ դրա համար պետք է մեծ դպրոց անցնել: Դա շատ պատասխանատու բան է, ես դեռ դրան պատրաստ չեմ: Մշակույթը շատ կարեւոր ոլորտ է»:
Իսկ ինչո՞ւ Շուշան Պետրոսյանն ընտրեց Ազգային ժողովը, ու կարողանալո՞ւ է «կոճակ սեղմելու» աշխատանքը համատեղել այն նվիրական աշխատանքի հետ, որն արել է. այս հարցին ի պատասխան երգչուհին չհամաձայնեց «կոճակ սեղմել» ձեւակերպման հետ ՝ դա համարելով խորհրդարանի աշխատանքի նկատմամբ «պրիմիտիվ» մոտեցում:
«Ես այդպես չեմ վերաբերվում եւ այդ սկզբունքով չէ, որ հայտնվել եմ Ազգային ժողովում», - հայտարարեց նա` ընդգծելով, որ կողմ է քվեարկելու այն որոշումներին, որոնք ծառայելու են իր` խորհրդարանում գտնվելու նպատակին:
Պետրոսյանը չհամաձայնեց նաեւ այն դիտարկմանը, թե «ՀՀԿ-ն իր ներկայիս կազմով արդյոք ի վիճակի է ինչ-որ բան փոխել մեր երկրում եւ արդյոք 14 տարին բավական չէր հասկանալու համար, որ դա ուղղակի անհնար է». - «Չեմ կիսում կարծիքը, որովհետեւ հրաշալի երիտասարդներ կան, շատ առաջադեմ, շատ խելացի, եւ հենց մեր այս նոր սերունդն ուզում է անել այն, ինչ չի արվել մինչեւ հիմա»:
Իսկ Շուշան Պետրոսյանն արդյո՞ք կիսում է Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ կուսակից մյուս մականունավոր պատգամավորների գաղափարները, արդյո՞ք իրեն համարում է նրանց գաղափարակիցը՝ լինելով նույն կուսակցությւան անդամ, իրեն հարմարավե՞տ է զգում նրանց կողքին: Օգտատերերի այս հարցերին երգչուհին արձագանքեց. - «Հարցը մի քիչ Սովետական միություն հիշեցրեց, որովհետեւ այն ժամանակ էր, որ բոլորը միասին ծառայում էին մի գաղափարի: Ես երբեք չեմ մտածել, որ Հայրապետյան Ռուբենն ու Ալեքսանյան Սամվելը ինձ համար իդենտիֆիկացնում են Գարեգին Նժդեհին»:
Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս է Շուշան Պետրոսյանը ԱԺ-ում նայելու Կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի աչքերին` հաշվի առնելով, որ իր ամուսինը եւս եղել է Ջհանգիրյանների վրա հարձակում գործողներից, ինչի արդյունքում ծանր վիրավորվել էր Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը, ով ստիպված է եղել հետո երկարատեւ բուժում ստանալ Գերմանիայում: «Գագիկ Ջհանգիրյանի աչքերին նայելու եմ ուղիղ այնպես, ինչպես ինքը կնայի իմ աչքերին», - արձագանքեց նա:
Հարցին, թե արդյոք որպես Հանրապետականի անդամ նորընտիր պատգամավորն իրեն պատասխանատու չի համարում 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների համար, արդյոք հետամուտ լինելու է, որպեսզի հայտնաբերվեն եւ պատժվեն մեղավորները, Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ ինքը ցավում եւ ամաչում է այդ դեպքերի համար ոչ թե որպես կուսակցական, այլ որպես քաղաքացի. - «Մարտի մեկն ինձ համար սարսափելի ծանր փաստ է՝ մեր նոր շրջանի, Հայաստանի նորագույն պատմության համար, այնպես, ինչպես Հոկտեմբերի 27-ը: Ես ցավում եմ սարսափելի եւ ամաչում եմ այդ օրերի համար՝ ոչ թե որպես որեւէ կուսակցության անդամ, այլ որպես հայ մարդ: Իմ կուսակցական պատկանելությունը այս օրվա հետ որեւէ կապ չունի, եւ եթե ինձ ինչ-որ ձեւով ներառեն այս հարցի քննարկումների մեջ, վստահ եղեք, որ դա պետք է լինի ի օգուտ ժողովրդի»:
Շուշան Պետրոսյանը չհերքեց, որ չի հանդիպել ո'չ Մարտի 1-ի զոհերի հարազատներին, ո'չ էլ բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողներին, բայց ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ զուտ այն պատճառով, որ իր համար «որդեկորույս ծնողներին հանդիպելը շատ ծանր է»: Ինչ վերաբերում է այն հարցադրումներին, թե արդյոք երգչուհին պատգամավոր դառնալով լքում է բեմը, նա հայտարարեց, որ ինքը շարունակելու է երգել. - «Ազգային ժողովն աշխատում է առավոտը, մինչեւ ժամը 5-6-ը: Ոչ մի անգամ չի եղել համերգ առավոտվա ժամը 11-ին: Այնպես որ, չեմ կարծում, որ դա կխանգարի իմ գործունեությանը, մանավանդ որ Հայաստանում այդքան ակտիվ չեն համերգները լինում: Հիմնականում բարեգործական համերգներ են, որոնցից ես երբեք չեմ հրաժարվում»:
«Բայց հյուրախաղերի պատճառով չեմ բացակայելու ԱԺ նիստերից», - ընդգծեց Շուշան Պետրոսյանը` հայտարարելով, որ պատգամավոր դառնալուց ի վեր արտերկրում երկու կարեւոր համերգներից արդեն հրաժարվել է:
Հարցին, թե որ դեպքում վայր կդնի պատգամավորական մանդատը, նորընտիր պատգամավորը պատասխանեց. - «Դա կլինի այն դեպքում, (իսկ ես այդքան ուժեղ եւ ազնիվ եմ՝ գոնե ինքս ինձ հետ), եթե տեսնեմ, որ իմ աշխատանքն անարդյունք է: Դա՝ միանշանակ»:

Your browser doesn’t support HTML5