«Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հրավերով Հայաստանում է 2005 թվականին Լոս Անջելեսում Մովսես Պողոսյանի հիմնադրած «Դիլիջան» երաժշտական փառատոնը:
Վաղվանից սկսած փառատոնի շրջանակներում 7 համերգ կկայանա Երեւանում եւ մեկ համերգ` Դիլիջանում:
Լրագրողների հետ հանդիպմանը Մովսես Պողոսյանն ասաց, որ փառատոնը հիմնադրվել է աշխարհում հայ կոմպոզիտորների, հատկապես ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու նպատակով:
Փառատոնը ամեն տարի հանդես է գալիս մի քանի համերգաշարերով, որոնց Պողոսյանը հրավիրում է թե’ հայ եւ թե’ օտարազգի անվանի երաժիշտ կատարողների:
Հայաստանում մեկնարկող համերգաշարին հրավիրվել են 20 հանրահայտ երաժիշտներ, ովքեր կկատարեն թե’ համաշխարհային եւ թե’ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հունիսի 10-ից 17-ը մեր երաժշտասերների համար հանդես կգան մեր հայրենակից, այլտահար Քիմ Քաշքաշյանը, «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մենակատար, ռուս Գրիգորի Չեռնովը, «Գրեմմի» մրցանակակիր, թավջութակահար Անտոնիո Լիսինը, աշխարհահռչակ այլ երաժիշտներ:
«Այս երաժիշտների այցը Հայաստան մեզ համար մեծ տոն է», - ասաց «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանը:
Մովսես Պողոսյանն ասաց, որ իր համար ամենակարեւորն է, որ ծրագրված 8 համերգների ընթացքում «բարձրագույն որակով բարձրագույն որակի երաժշտություն կատարվի»:
«Երբ մենք սկսեցինք «Դիլիջան» համերգաշարը 2005 թվականին «Լարք» երաժշտական միավորման դիրեկտոր Վաչե Բարսումյանի հետ, դա էր մեր գաղափարը: Մենք ուզում էինք հայ երաժշտությունը ցույց տալ, բայց ոչ թե դառնալ այսպես էթնիկ, փոքրիկ համերգաշար: Ուզում էինք իրոք բարձրագույն մակարդակի պատվիրել գործեր հայ կոմպոզիտորներից եւ ամերիկյան եւ միջազգային մակարդակի երաժիշտներին խնդրել, որ կատարեն այդ գործերը: 7 տարվա մեջ արդեն 20 նոր գործեր են ստեղծված` հիմնականում հայ կոմպոզիտորների», - հավելեց Պողոսյանը:

Your browser doesn’t support HTML5