Սերժ Սարգսյանը նշանակեց նախարարներից երեքին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը նշանակվել են, համապատասխանաբար, արտաքին գործերի, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում, որոնք զբաղեցնում էին նաեւ նախորդ կառավարության կազմում։