Ուրբաթ օրը կմեկնարկեն Իրան - ԱԷՄԳ բանակցությունները

Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջեւ բանակցությունները տեղի կունենան հունիսի 8-ին: Այդ մասին հայտարարել է գործակալության ղեկավար Յուկիյա Ամանոն:

Ամանոն կոչ է արել Իրանին հնարավորինս արագ ապահովել գործակալության դիտորդների մուտքը Փարչինի կայան, որտեղ, արբանյակային տեսանկարահանման համաձայն, դիտորդները վերջին շրջանում ակտիվություն են նկատում: Մասնավորապես, այնտեղ երկու շինություն է քանդվել, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է վկայել պայթյունների հետքերը ծածկելու մասին: