Օրերս լրացավ հայ դասական եւ հոգեւոր երգի մեծագույն վարպետներից Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը։
Այդ կապակցությամբ, նրա մահվանից փաստորեն միայն 20 տարի անց, տեղադրվեց երգչուհու հուշաքարը Երեւանի Եզնիկ Կողբացու փողոցի այն շենքում, որտեղ երկար տարիներ բնակվել էր Լուսինե Զաքարյանը ամուսնու` Խորեն Պալյանի հետ։
Թե՛ ինքը, թե՛ Խորեն Պալյանը հաճախ հպարտությամբ շեշտում էին, թե 3 հազար շարական են անգիր երգում։
Հենց նրանց շնորհիվ էր, որ անցյալ դարի 60-ականներին սկիզբ առավ հայ հոգեւոր երգարվեստը խորհրդային Հայաստանում, 80-ականներին էլ հիմնադրվեց նաեւ «Շարական» հոգեւոր երգչախումբը։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Շարական» համույթի գեղարվեստական Դանիել Երաժիշտը, հիշելով այդ ժամանակները, ասում էր, որ բախտ է ունեցել մի քանի համերգներ տալ Լուսինե Զաքարյանի հետ։
«Ես Լուսինեի համերգների եւ հաղթահանդեսի ականատեսն եմ եղել Հոլանդիայում` 1984 թվականին Մաաստրիխտ քաղաքում», - ասաց Դանիել Երաժիշտը։
Խորհրդային «ձնհալի» տարիները, ի թիվս այլ ոլորտների, հայ հոգեւոր երգարվեստի համար եւս խիստ նշանակալից էին։ Մինչ այդ մարդկանց մեծ մասը, բնականաբար, խիստ անհաղորդ էր, ավելին` անտեղյակ էր հայ հոգեւոր երաժշտությանը։
«Շատերը չէին լսել, նույնիսկ չգիտեին, որ Մեսրոպ Մաշտոցը շարականների հեղինակ է, զարմանում էին դպրոցներում», - ընդգծեց Դանիել Երաժիշտը։
«Նախ, ասեմ, 64 թվին, Էդվարդ Միրզոյանի նախաձեռնությամբ երբ երգեհոն տեղադրվեց Կոմպոզիտորների տան համերգասրահում, հենց բացմանը Լենինգրադից (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) նորավարտ Կոնսերվատորիայից վերադարձել էր Վահագն Ստամբոլցյանը, եւ նա առաջին անգամ քանակությամբ, կարելի է ասել, հոգեւոր գործեր կատարեց` Պատարագից հատվածներ, «Խորհուրդ խորին»-ը Կոմիտասի, Մակար Եկմալյանի «Գովեա Երուսաղեմ» եւ այլ մեղեդիներ` երգեհոնով», - պատմեց Դանիել Երաժիշտը` շարունակելով. - «Քիչ անց Լուսինեի հետ համագործակցություն սկսեց եւ այնուհետեւ` Խորեն Պալյանի։ Այդ եռամիությունը` Ստամբոլցյան - Խորեն Պալյան - Լուսինե Զաքարյան, ընթացք տվեցին, եւ մանավանդ 65 թվին` Ցեղասպանության 50-ամյակի ալիքի վրա ազգային զարթոնքի վերելքի կատարին բոցավառվեց Լուսինեի ձայնը, երգը»։
«Լուսինի ամենահզոր հատկությունը իր ձայնի խաղաղ ելեւէջներն են: Ինչպես պատարագում ամենատարածված արտահայտությունն է «խաղաղություն ամենեցուն», ահա Լուսինեի ձայնը այդ խաղաղությունը սփռող ձայն էր: Որովհետեւ ճիշտ է ասել իմաստունը` իսկական գեղեցիկը ոչ թե բորբոքելու, գրգռելու մեջ է, այլ` խաղաղեցնելու բորբոքված հոգիները», - եզրափակեց Դանիել Երաժիշտը:

Your browser doesn’t support HTML5