«Ժառանգություն» կուսակցությունն այսօր Գրողների միության դահլիճում անցկացրեց իր 8-րդ համագումարը: Նախագահի պաշտոնում վերընտրվեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Համագումարն ընտրեց կուսակցության նոր վարչության 10 անդամներին, այդ թվում՝ Անահիտ Բախշյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին, Ստեփան Սաֆարյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Համագումարի ավարտին կայացած նորընտիր վարչության նիստըում կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը ընտրվել է հանրային քաղաքականության համար պատասխանատվության հարցերով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, իսկ Ստյոպա Սաֆարյանը` գլխավոր քարտուղար միջազգային հարաբերությունների հարցերի պատասխանատու:
Վարչությունը նաեւ որոշել է լիազորել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար եւ Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող Ազգային Ժողովի նստաշրջանին ընդառաջ:
Համագումարի իր ելույթում Րաֆիի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչեւ աշուն պետք է ստեղծել աննախադեպ նորարար, հասարակական-քաղաքական մի ուժ` Հայաստանը հետ բերելու համար. - «Մեր ժողովուրդը պարտավոր է ունենալ մինչեւ այս տարվա ավարտը իրեն պատկանող նախագահական թեկնածու: Այդ թեկնածությանը մենք միասին պարտավոր ենք մասնակցել, որովհետեւ եթե մենք միասին ունենալու ենք դե յուրե նախագահություն, դե յուրե հանրապետություն, այս անգամ բոլորս պիտի նոր կանոններով, նոր պատասխանատվությամբ ընթանանք»:
Համագումարի ավարտին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե տեսնում է իրեն նախագահի թեկնածու առաջիկա ընտրություններում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ որեւէ առանձին կուսակցություն իր թեկնածուն առաջադրելով կդառնա հաջողակ, հաղթական այլընտրանք Հայաստանի ժողովրդի կողմից»:
Ուղղակի հարցին, թե պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել, նա պատասխանեց. - «Ես նախընտրում եմ լրիվ ուրիշ թեկնածություն պաշտպանել»:
Արդար ընտրությունների դեպքում «Ժառանգություն» կուսակցությունը կստանար «իր նախատեսած 25 տոկոս քվեն», համոզված է Րաֆֆի Հովհաննիսյանը. - «Եվ ընդդիմադիր մեր գործընկերների հետ մենք կկազմեինք որակյալ մեծամասնություն: Ո՞վ հաղթեց եւ ո՞վ պարտվեց: Այդ ո՞ր կուսակցությունն է, իշխանական ցուցակն է, մտայնությունն է, փոքրիկ հրճվանք ապրող հոսանքն է, որ ասում է, որ հաղթեց… Որովհետեւ այս ընտրությամբ պարտվեց ողջ Հայաստանը եւ ողջ ժողովուրդը»:
Խորհրդարանական ընտրություններից հետո նման պատկեր ունենալու համար Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն եւս մեղավոր է համարում. - «Իմ մեղքն է, որ անգամ այսքան փորձառությունից, այսքան տարիներ հետո ես չկարողացա հավատալ, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր իշխանությունը ունակ են այսպիս «քաղաքակիրթ», հակապետական ընտրությունների»:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադրի խոսքով, Հայաստանի հիմնական զարգացումները այսօր, վաղը եւ առաջիկա տարիների ընթացքում պիտի կատարվեն խորհրդարանի պատերից դուրս, իսկ դրա համար պետք է լինել ժողովրդի կողքին. - «Եվ նրանք, ովքեր խոսում են չմեռնող ճշմարտության մասին, թող իրենք ունենան այդ տղամարդկությունը, այդ պետական ծառայող լինելու բարձրագույն բարձրագուն պատիվը եւ բացեն այդ ողջ ճշմարտությունը… թե ինչպես իրենք` պաշտոնյաները, կուսակցապետերը, շտաբի պետերը փորձեցին մեղսակիցներ գտնել իշխանական դաշտում, ընդդիմադիր դաշտում, ամենաահավորը` ժողովրդական դաշտում: Այո, ճշմարտությունը չի մեռնում, բայց եթե ասում ես, ուրեմն ասա այդ ճշմարտությունը: Այս ժողովրդին հիմարի տեղ մի դիր»:
Հիշեցնենք, որ 5-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստի ժամանակ Ճշմարտության մասին նման դատողություն էր արել Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Your browser doesn’t support HTML5