Չինացի պաշտոնյան մեղադրվում է լրտեսության մեջ

ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով Չինաստանում ձերբակալվել է անվտանգության ծառայության մի բարձրաստիճան պաշտոնյա:

BBC-ին, հղում կատարելով Հոնկոնգի լրատվամիջոցներին, հայտնում է, որ ձերբակալվածը երկրի Անվտանգության փոխնախարարի անձնական քարտուղարն է:

Ըստ ամերիկյան New York Times-ի, ձերբակալվածը Պետական անվտանգության նախարարության աշխատակից է, եւ կալանքի տակ է արդեն 4 ամիս:

Միացյալ Նահանգները եւ Չինաստանը առայժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել: